Սեպտեմբերի 27-ին և լույս 28-ի գիշերը հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ 60 (41 արկ), 82 (100արկ) և 120 մմ-ոց (8 արկ) ականանետներից ու ՌՊԳ-7 (2 արկ) և ԱԳՍ-17 (3 արկ) նռնականետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:
Հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR-107 համազարկային կրակի ռեակտիվ կայանով:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ ձեռնարկած գործողությունները լռեցվել են:
2 responses to “ՊԲ․ հակառակորդը շարունակում է հայկական դիրքերին կրակել ականանետներով և TR-107 կայաններով”