Իրադրությունը Սիրիայում, 1 օգոստոսի. թարմացվող լրահոս

16:56 Ըստ Բրիտանիայում գտնվող այսպես կոչված «Սիրիայի Մարդու Իրավունքների Դիտակետ» կազմակերպության Դամասկոսի քրիստոնեական Բաբ Թումա թաղամասում չորեքշաբթի գիշերը 3-ից 4-ը կրակոցներ են լսվել:

16:55 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում 70 աքսորված սիրիացիներ նոր ընդիմադիր միություն են ստեղծվել, որի նպատակն է ստեղծել անցումային կառավարություն: «Սիրիայի Հեղափոխության Խորհուրդը» (ՍԱԽ) մարտահրավեր է նետել ավելի վաղ հիմնադրված «Սիրիայի Ազգային Խորհրդին», որն ըստ առաջինի ձախողվել է:

Նախկին դատավոր Հաիթհամ ալ-Մալեհեն (Haitham al-Maleh) Կահիրեում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ. «Եղբայրները իրեն խնդրել են ժամանակավոր կառավարություն կազմել եւ երկխոսություն սկել Սիրիայի մյուս ընդդիմադիրների հետ»: Ըստ նրա նոր միությունը կգործի որպես այլընտրաքային «ՍԱԽ»-ին, որը չի կարողացել օգնել Սիրիայի հեղափոխությանը: Նրանք աշխատելու են ապաստամբներին ավելի շատ օգնություն ցուցաբերել:

16:53 Այսօր Սիրայիում նշում են Բանակի հիմնադրման 67-րդ տարեդարձը: Նախագահ Բաշար ալ-Ասադը շնորհավորական խոսք է ուղղել երկի զինված ուժերին, որը հրատարակվել է ՍԱՆԱ լրատվական կայքում:

16:50 ԱյԷֆՓի գործակալությունը հայտնում է, որ ըստ ապստամբ ղեկավար՝ Ֆերզաթ Աբդել Նասեի (Ferzat Abdel Nasse), ապստամբները Հալեպում գրավել են ոստիկանության երեք շենք: Հարավ արեվելյան Նաիրաբում, Հարավային Սալահինում եւ հյուսիս արեվելյան Հանանոյում: Ըստ Նասերի, նրանց հաջորդ թիրախը լինելու են, հետախուզության մասնաճուղերը. «Եթե դրանք էլ գրավենք, հաղթանակը հնարավոր է»: Սիրիայի իշխանություններն առայժմ հերքում են այս տեղեկությունները:

16:48 Սիրիայում գտնվող ՄԱԿ-ի դիտորդների խոսնակը հայտարարել է, որ նրանք ականատես են եղել, թե ինչպես են Սիրիայի բանակի կործանիչները կրակ բացում Հալեպում:

Նա նաև հաստատել է, որ ապստամբներն արդեն ունեն ծանր զրահատեխնիկա, ներառյալ

16:45 Երեքշաբթի օրը, ԷնԲիՍի Նյուզ (NBC News ) գործակալությունը հղում անելով ապստամբ խմբերին՝ հայտարարել է, որ այսպես կոչված «Ազատ Սիրիայի Բանակը» Թուրքիայից ձեռք է բերել մոտ 20 դյուրակիր զենիթահրթիռային համակարգեր: Համակարգերի տեսակի մասին ոչինչ չի հաղորդվում: Ենթադրվում է, որ դրանք օգտագործվելու են Սիրիական բանակի ուղղաթիռների դեմ: Մինչեւ հիմա Սիրիայի բանակը ունեցել է օդային գերազանցություն:

ԷնԲիՍի-ն նշել է, որ համակարգերը ամերիկյան չեն, եւ որ դրանք կարող են լինել Սաուդիան Արաբիայից, կամ Քատարից: Իսկ ՌԻԱ Նովոստին տեղեկացնում է, որ Թուրքիան ունի «Ստինգեր» զենիթահրթիռային համակարգերի արտոնագրային արտադրություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *