Եզդիների «Սինջար» միավորում. Հայաստանաբնակ եզդիները պատրաստ են ջոկատներ կազմել և մեկնել սահման

Հայ-ադրբեջանական սահմանում, այդ թվում և Արցախում, Ադրբեջանի ադրբեջանական զինուժի՝ հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ կրակելու դեպքերի հետ կապված՝ Հայաստանի եզդիների «Սինջար» ազգային միավորումը ՀՀ պաշտպանության նախարարությանը կոչ է անում անհրաժեշտության դեպքում զորակոչել նաև կազմակերպության ներկայացուցիչներին՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու համար: Կազմակերպության տարածած հաղորդագրություն մեջ ասվում է.

Մի քանի օր է՝ ադրբեջանցի բաշիբոզուկները շարունակում են հրթիռակոծել մեր հայրենիքի սահմանամերձ գյուղերը: Ադրբեջան ահաբեկչական պետությունը հարձակումներ է իրականացնում նաև խաղաղ բնակչության նկատմամբ և արդեն իսկ սպանվել են քաղաքացիական երեք անձինք, երեքն էլ կանայք:

Ադրբեջանի գործողությունները նմանվում են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման գործելակերպին:

Մենք՝ հայաստանաբնակ եզդիներս, դատապարտում ենք Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները և կոչ ենք անում միջազգային հանրությանը ձգել Ադրբեջանի սանձերը հակառակ պարագայում մեզ չմեղադրել Ադրբեջան հորինված պետության ոչնչացման մեջ:

Հայաստանի ամեն քաղաքացի, այդ թվում այստեղ ազատորեն բնակվող ազգային փոքրամասնությունները պատրաստ են մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանել մեր հայրենիքի սահմանները:

Սահմանին կանգնած հայ, եզդի, ասորի, հույն, քուրդ, ռուս, լեհ, ուկրաինացի մեր եղբայրներին տոկունություն ենք մաղթում, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությանը կոչ ենք անում անհրաժեշտության դեպքում ստեղծել կամավորական խմբեր և զորակոչել նաև մեր կազմակերպության ներկայացուցիչներին, որպես Հայկական բանակի զինվորների:

One response to “Եզդիների «Սինջար» միավորում. Հայաստանաբնակ եզդիները պատրաստ են ջոկատներ կազմել և մեկնել սահման

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 20-26 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *