ՊԲ․ գիշերը հակառակորդը կրակել է նաև Դ-30 հաուբիցով

Սեպտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի արցախյան հատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (16 արկ), 82 (28 արկ) և 120մմ (2 արկ) ականանետերից ու ՌՊԳ-7 (1 հրթիռ) և ԱԳՍ-17 (30 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ՊԲ մամուլի հաղորդագրությունը։

Թշնամու կրակած Դ-30 հաուբիցի արկի անկման տեղը․ Լուսանկարը ՊԲ հաղորդագրությունից

Թշնամու կրակած Դ-30 հաուբիցի արկի անկման տեղը․ Լուսանկարը ՊԲ հաղորդագրությունից

 

Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ նշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TR-107 (12 արկ) տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայան, ինչպես նաև կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ` 122 մմ Դ-30 (30 արկ) հաուբից հրանոթ:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:

122 մմ Դ-30 հաուբից

122 մմ Դ-30 հաուբից

One response to “ՊԲ․ գիշերը հակառակորդը կրակել է նաև Դ-30 հաուբիցով

  1. Pingback: Casus belli. Ադրբեջանը տալիս է պատերազմի առիթը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *