Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 26-ին՝ 12։18 դրությամբսպանվել է 8 ուժային, PKK-ի 4 զիմյալ, վիրավորվել է 16 ուժային, 3 քաղաքացիական անձ: Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։
Իհլաս․ Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում PKK-ի զինյալները հարձակվել են Շեմդինլի-Յուքսեքովա ճանապարհը հսկող ուժայինների վրա։ Ճանապարհի երթևեկությունը կանգնեցվել է։
Իհլաս․ Թուրքիայի Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել է PKK-ի 6 զինյալ։
Իհլաս․ PKK-ի զինյալները նռնականետերով և հրազենով հարձակվել են Թուրքիայի Շրնաք նահանգի կենտրոնի և Սիլոփ գավառի ոստիկանական բաժանմունքների վրա։
Իհլաս․ Թուրքիայի Բաթման նահանգում PKK-ի մեկ զինյալ ձերբակալվելիս դիմադուդրություն է ցույց տվել, ինչի արդյունքում մեկ թուրք ոստիկան է վիրավորվել։
Իհլաս․ Թուրքիայի Աղրը նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել է PKK-ի 4 զինյալ։ Մեծ քանակությամբ զենք-զինամթերք է առգրավվել։
Իհլաս․ Թուրքիայի Շրնաք նահանգի Բեյթյուշեբափ գավառում PKK-ի զինյալների հարձակման արդյունքում սպանվել է երկու զինվորական, վիրավորվել է վեց ոստիկան, ութ զինվոր և մեկ քորուջու։ PKK-ի զինյալները կրակել են նաև դեպքի վայր ժամանած շտապօգյության մեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում զոհվել է վարորդը։
Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Բեյթուշշեբափ գավառում PKK-ի զինյալները կրակել են շտապօգնության մեքենայի վրա։ Արդյունքում մեքենայի վարորդը մահացել է։ PKK-ի զինյալներին հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։
Դողան․ Թուրքիայի հյուսիսարևելյան Թունջելի նահանգի Չիչեքլի և Դեմիրքափը գյուղերի միջև ընկած տարածքում բախումներ են եղել ուժայինների և PKK-ի զինյալների միջև։ Արդյունքում վիրավորվել, այնուհետև հիվանդանոցում մահացել է նահանգի ժանդարմերիայի զինծառայող։
Նահանգում ձեռնարկվել են հատուկ գործողություններ, «Կոբրա» հարվածային ուղղաթիռներով կրակել են PKK-ի զինյալների գտնվելու վայրերի վրա։
Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։
Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: