ՊԲ. Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է ՊԲ դիրքերի վրա, հայկական կողմն ունի 4 զոհ

Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը թուրքական արտադրության TR-107 կայաններով կրակել է ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա, ինչի պատճառով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան վիրավորներ: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և բարեկամներին:

Նշենք, որ երեկ՝ սեպտեմբերի 25-ին, թշնամին կրակել է նաև Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, ինչի պատճառով Պառավաքարում սպանվել է մեկ, Բերդավանում երկու քաղաքացի, ևս երկու քաղաքացի վիրավորվել են:

17 responses to “ՊԲ. Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է ՊԲ դիրքերի վրա, հայկական կողմն ունի 4 զոհ

  1. Pingback: [Updated] 4 Dead as Azerbaijan Uses Turkish Rocket Launchers in Attack on Karabakh Targets | Asbarez.com

  2. Pingback: 4 Armenian serviceman killed in action as a result of shelling from Azerbaijan positions | Razminfo blog

  3. Pingback: Azerbaijani shelling kills 3 civilians in Tavush, Armenia | Razminfo blog

  4. Pingback: ՊԲ. Ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական կողմը | Ռազմ.info

  5. Pingback: Azerbaijani Army

  6. Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 1 սպանվածի և 3 վիրավորի մասին | Ռազմ.info

  7. Pingback: Պաշտպանության բանակում երեկվա հրետակոծումից վիրավորվել է 16 զինծառայող | Ռազմ.info

  8. Pingback: Զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայության» մեդալով | Ռազմ.info

  9. Pingback: Նախարար Օհանյանն այցելել է ՊԲ վիրավոր զինծառայողներին | Ռազմ.info

  10. Pingback: Ադրբեջանը հայտնում է ականանետի կրակոցից քաղաքացիականի զոհվելու մասին | Ռազմ.info

  11. Pingback: Հայտնի է հայկական կողմի գործողությունների արդյունքում սպանված ադրբեջանցի զինծառայողներից մեկի անունը | Ռազմ.info

  12. Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է սեփական զինուժի 3 զինծառայողի մահվան մասին | Ռազմ.info

  13. Pingback: [Լրացված] Հակառակորդն ունի ևս 6 զոհ. ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները | Ռազմ.info

  14. Pingback: Ադրբեջանի զինուժի ձախողումների ֆոնին այդ երկիր է ժամանում Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը | Ռազմ.info

  15. Pingback: Հայկական զինուժի և քաղաքացիական կորուստները 2015-ի սեպտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

  16. Pingback: Casus belli. Ադրբեջանը տալիս է պատերազմի առիթը | Ռազմ.info

Մեկնաբանել ArturՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *