Զինված ուժերի զորավարժարաններից մեկում պաշտպանության նախարարին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետին են ներկայացվել հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկում արդիականացված հրաձգային զինատեսակները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Սեյրան Օհանյանը և գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ծանոթացել են արդիականացված զինատեսակների տեխնիկական բնութագրերին ու դրանց կիրառման գործնական առանձնահատկություններին:
Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը եղել է նաև զինված ուժերի տեխնիկական ապահովման զորամասերից մեկում, տեղում ծանոթացել է զորամասում իրականացված շինարարական աշխատանքներին, ծառայության կազմակերպման պայմաններին:
Զինված ուժերի ՀՕՊ զորամասերից մեկի զինավանում էլ պաշտպանության նախարարը մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար կառուցված բազմաբնակարան շենքի բացման հանդիսավոր արարողությանը և անձամբ է հանձնել բնակարանների վկայագրերը:
Ողջունելով և շնորհավորելով բնակարանամուտ տոնող սպաներին ու նրանց ընտանիքների անդամներին՝ Սեյրան Օհանյանը շեշտել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ու բնակարաններով ապահովման խնդիրը մշտապես ուշադրության կենտրոնում է և պաշտպանության նախարարությունը հետևողական է սպայակազմի բնակարանային խնդիրների լուծման առումով:
Ավելացնենք, որ օգոստոսի 19-ին Ագարակում բացվել է ՀՀ ԶՈւ զինծառայողների համար նախատեսված նոր սպայական շենք: Նախարար Սեյրան Օհանյանն անձամբ է զինծառայողներին հանձնել բնակարանների բանալիներն ու հավաստագրերը: 40 բնակարանով ևս մեկ բնակելի շենք ՀՀ ԶՈւ սպաներին է հանձնվել փետրվարին՝ ՀՀ ԶՈւ նոր ուսումնական փուլի մեկնարկի օրը, ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսում։
Մինչև տարեվերջ ՀՀ ՊՆ միջոցներով նախատեսված էր Վանաձորում և Ագարակում շահագործման հանձնել հայկական զինված ուժերի զինծառայողների համար նախատեսված ևս երկու բնակելի շենք՝ 56 բնակարաններով:
Pingback: ՊԲ զինծառայողներին բնակարաններ կհատկացվեն Արցախի Մարտունիում | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 20-26 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info
Pingback: Ստեփանակերտում ՊԲ սպաների համար նախատեսված բնակելի թաղամաս է կառուցվում | Ռազմ.info
Pingback: Արցախի Նոր Ճարտար թաղամասում ՊԲ սպաների համար կառուցվում է 2 բազմաբնակարան շենք | Ռազմ.info
Pingback: ՀՀ ԶՈւ սպաները բնակարաններ են ստացել Վանաձորում | Ռազմ.info
Pingback: 2015-ին ՀՀ ԶՈւ սպաներին է հանձնվել 330 բնակարան | Ռազմ.info
Pingback: ՊԲ սպաներին բնակարաններ են հատկացվել Մատաղիսում | Ռազմ.info