ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիահարվածներից Իրաքում սպանվել է ԻՊ ղեկավար

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ԱՄՆ գլխավորած նոր կոալիցիայի ավիահարվածներից Իրաքի Թել Աֆար քաղաքի մոտակայքում սեպտեմբերի 10-ին սպանվել է ԻՊ-ի ղեկավարներից Աբու Բաքր ալ-Թուրքմանին։

ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածները զինյալների դիրքերին Իրաքում

ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածները զինյալների դիրքերին Իրաքում

Այս մասին սեպտեմբերի 22-ին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փեթեր Քուքը՝ հավելելով, որ ալ-Թուրքմանին ԻՊ կառավարիչ ամիրներից էր, մինչև ԻՊ-ին միանալը եղել է Իրաքում «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամներից ու սերտ կապեր է ունեցել ԻՊ-ի՝ Մուսուլի ու Թալ Աֆարի բազմաթիվ ղեկավարների հետ։

Մամուլի քարտուղարը ենթադրել է, որ վերջինիս մահը կխոչընդոտի ահաբեկչական կազմակերպության անդամների՝ Իրաքում վերահսկած տարածքներում նոր ակտիվ գործողություններին։

Քուքերը նաև հաստատել է , որ հուլիսի 5-ին կոալիցիայի ավիահարվածներից Սիրիայի Հալեպ նահանգում սպանվել է ազգությամբ ֆրանսիացի, «ալ Քաիդայի» «Խորասան» կոչվող վետերանների խմբի անդամ,  պայթուցիկների մասնագետ Դեյվիդ Դրուջեոնը, ով Սիրիայում նաև մարզում էր այլ ահաբեկիչների։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի` ԻՊ դեմ  նախաձեռնած Inherent Resolve («Անքակտելի վճռականություն») նոր գործողությանը մասնակցում է նաև Թուրքիան, որը դեռ մարտի կեսերին ԱՄՆ-ին թույլատրել էր իր «Ինջիրլիք» ռազմաօդային բազայում տեղակայել 2 միավոր հարվածային անօդաչու թռչող սարք, իսկ ամերիկյան ռազմաօդային ուժերի 6 միավոր F-16 կործանիչ, դրանց օդաչուներն ու տեխնիկական սպասարկման անձնակազմը՝ ընդհանուր մոտ 300 հոգի, ժամանել էին ռազմաբազա օգոստոսի 9-ին։

Թուրքիան կոալիցիային միանալու պայմանագրի մասին պաշտոնապես հայտարարել է միայն օգոստոսի 24-ին։ Իսկ օգոստոսի 28-ի երեկոյան Թուրքիայի ՌՕՈւ-ն ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կազմում առաջին հարվածներն է հասցրել ԻՊ դիրքերին Սիրիայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *