Ինգուշեթիայում բնակարան է պայթել. կան զոհեր

Այսօր գիշեր ինգուշական Գալաշկի բնակավայրի բնակելի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն. տունն ամբողջովին փլվել է: Ռիա Նովոստիի հաղորդմամբ՝ 2 մարդ է զոհվել, 1-ը՝ վիրավորվել:

Պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն: Շրջանառվում է գազի արտահոսքից պայթյունի վարկածը, սակայն, մասնագետների կարծիքով, հավանական է, որ պայթյունը տեղի է ունեցել ինքնաշեն ռումբի պատրաստման ժամանակ՝ անզգուշության հետևանքով:
Այս վարկածը հիմնավորվում է հետևյալ փաստերով՝
փլատակների տակ հայտնաբերվել են Կալաշնիկովի ինքնաձիգեր, 4 նռնակ և բազմաթիվ փամփուշտներ, զոհերից մեկը՝ Ինդրիս Աբաևը, և վիրավորը՝ Ալեխան Դոլխանովը, Չեչնիայից են, մյուս զոհի ինքնությունը հայտնի չէ, իսկ տանտերերն արդեն մի քանի օր է այդտեղ չեն բնակվում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *