Հաքյարիում պատերազմական իրադրություն է. 30 հուլիսի. թարմացվող լրահոս

13:53 «Հյուրիեթի» հաղորդմամբ՝ այսօր առավոտյան Հաքյարի նահանգի Շեմդինլի շրջանի Յիղիթլեր գյուղում Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինված ջոկատների դեմ մղած մարտերի հետևանքով զոհվել է թուրքական բանակի 1 փոխգնդապետ, վիրավորվել 6 շարքային:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 24-ից մինչ այս պահը ՔԱԿ-ի դեմ ուղղված գործողություններում զոհվել է թուրքական բանակի 2, վիրավորվել՝ 10 զինվոր:

12:04 Հաքյարիի Շեմդինլի շրջանում հուլիսի 24-ից շարունակվում են թուրքական զորքերի սկսած մարտական գործողություններն ընդդեմ քուրդ զինյալների:

Քրդական «Rojev» լրատվակայքի հաղորդմամբ՝ քրդական զինված ջոկատները ենթարկվում են թուրքական ինքնաթիռների ու ուղղաթիռների հաճախակի ռմբակոծություններին, որոնց հետևանքով տարհանվել է Գյուզելքայա, Մոսե, Բեյթերան, Գյունյազը քրդական բնակավայրերի բնակչությունը, իսկ շրջանի մյուս բնակավայրերում բնակիչներին արգելված է գիշերը դուրս գալ փողոց:

Մինչդեռ, թուրքական «Sol portal»-ի համաձայն՝ նշված բնակավայրերից բնակչության տարհանման պատճառը անտառային հրդեհներն են, որոնք առաջացել են ռմբակոծությունների հետևանքով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *