Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 19

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 19-ին, 23:12-ի դրությամբ. ձերբակալվել և բանտ է ուղարկվել 10 մարդ, առգրավվել է PKK-ի զինյալներին պատկանող 4 տոննա պայթուցիկ, զենք, զինամթերք։ Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։


Իհլաս. Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում PKK-ի զինյալներն ինքաշեն պայթուցիկով պայթեցրել են Յայլափնար գյուղի կամուրջը: Զոհեր և վիրավորներ չկան, իսկ կամուրջն ամբողջությամբ շարքից հանվել է:

Դողան. PKK-ի զինյալները նռնականետով հարձակվել են Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգի Սիլվան գավառի Օրմանբաղը գյուղի ժանդարմերիայի տեղամասի վրա: Ուժայինների պատասխան կրակից հետո PKK-ի զինյալները փախել են: Զոհեր և վիրավորներ չկան:

Դողան. Թուրքիայի հարավարևելյան Շանլուրֆա նահանգում ժանդարմերիայի ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում PKK-ի անդամ լինելու մեղադրանքով ձերբակալվել է 24 մարդ, որից 14-ին հարցաքննությունից հետո ազատ են արձակել, մյուսները դատարանի որոշմամբ ուղարկվել են բանտ։

Դողան. Թուրիքիայի ՆԳ նախարար Սելամի Ալթընօքը հայտարարել է, որ հուլիսի 24-ից PKK-ի դեմ իրականացվող պայքարը շարունակվում է և մինչև վերջ կշարունակվի.

«Վարչապետ Դավութօղլուի հրամանով Թուրքիայի արևելյան և հարավարևելյան շրջաններում անվտանգության ապահովման և պաշտպանական համակարգերը ավելի ազդեցիկ դարձնելու համար, մոտավորապես 5000-ով ավելացնելու ենք մեր ուժայինների թիվը»:


Թուրքիայի գործող նախագահ Էրդողանը կոչ է արել բոլորին մասնակցել ընդդեմ PKK-ի՝ վաղը Ստամբուլում կայանալիք հանրահավաքին։

«Հրավիրում եմ բոլոր քաղաքացիներին միասնական լինել, մեկ ձայն դառնալ ընդդեմ ահաբեկչության». ասել է նա։

Հաքքարիում առգրավվել է զենք, զինամթերք:

Հաքքարիում առգրավվել է զենք, զինամթերք:

Դողան. Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի համանուն քաղաքի Սեյհան պողոտայում PKK-ի դեմ ուժայինների ձեռնարկած հատուկ գործողության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են 3 նռնականետի նռնակ, 1 ինքնաշեն պայթուցիկ սարք և այլ նյութեր: Դեպքի առթիվ նշանակված դատական քննությունը շարունակվում է:


Դողան. Թուրքիայի հյուսիսարևելյան Թունջելի նահանգի Օվաջըք գավառի Օթլուբահչե և Ասլջա գյուղերի միջև ընկած անտառներում PKK-ի զինյալների դեմ ժանդարմերիայի հատուկ նշանակության ջոկատների ձեռնարկած գործողությունների շնորհիվ PKK-ի զինյալների ապաստարաններում և պահեստներում հայտնաբերվել և առգրավվել է 4 տոննա պայթուցիկ:
Նույն գավառում ուժայինները հայտնաբերել և ոչնչացրել են ճանապարհի վրա տեղադրված 2 պայթուցիկ սարք:

Դողան. PKK-ի զինյալները հրազենով և ականանետով կրակել են Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառի Դերեջիք շրջանում գտնվող Յեշիլովայի սահմանապահ տեղամասի և Ումուրլուի 34-րդ սահմանապահ գումարտակի վրա: Զինվորները պատասխան կրակել են PKK-ի զինյալների վրա:

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *