Վոլգոգրադի շրջանի «Պրուդբոյ» փորձադաշտում ռուսական բանակի հետախուզական ստորաբաժանումները փորձարկում են ցամաքային հետախուզության արդիականացված շարժական կայաններ։
Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) մամլո ծառայության հաղորդմամբ՝ կայանը նախատեսված է վերգետնյա և ստորջրյա շարժվող թիրախների հայտնաբերման, տարբեր եղանակային պայմաններում հրետանու կրակի սպասարկման համար։
Կայաններն ի վիճակի են մինչև 30կմ հեռավորության վրա հայտնաբերել շաժվող թիրախներ և արկերի պայթյուններ, ինչպես նաև դուրս բերել այդ տեղեկությունները տեղանքի թվային քարտեզի վրա։