Զորամասերից մեկի շտաբի պետին 3000 ԱՄՆ դոլար կաշառք տալու մասին օպերատիվ տեղեկությունների հիման վրա ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով 2011թ. նոյեմբերի 8-ին հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Բարձրաստիճան սպան 2011թ. նոյեմբերի 8-ին ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայողին մեկ այլ զորամաս տեղափոխելու համար կաշառք ստանալու կասկածանքով: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին լրատմավիջոցներին տեղեկացրել են ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից:
Լուրը հրապարակել են` panarmenian.net, lragir.am, slaq.am, panorama.am, news.am, tert.am լրատվակայքերը։