Սիրիական զորքը տեղակայված է քաղաքի սահմանին եւ նրանց շարքերը համալրվում են երկրի այլ շրջաններից տեղափոխված ստորաբաժանումներով։ Այդ մասին AFP լրատվական գործակալությանը տեղեկացրել է Սիրիայի պետանվտանգության աղբյուրը: Ըստ նույն աղբյուրի՝ լայնածավալ գործողությունները կսկսվեն այսօր կամ վաղը՝ շաբաթ օրը:
Միաժամանակ Հալեպում գտնվող մոտավորապես 2000 ապստամբներին միացել են ևս 1500-2000 զինյալներ:
Հեղափոխական խորհրդի անդամ Աբու Ֆիրասը ասել է, որ քաղաքի արևտմյան հատված տանկերի եւ զրահապատ մեքենաների մեծ շարասյուն է ժամանել: Ըստ նրա՝ ականատեսները 80 տանկ են հաշվել:
Ապստամբ «Ազատ Սիրիայի Բանակ» մեկ այլ կազմակերպության հրամանատար Մուհամեդ Իսան հաղորդել է, որ տանկերը եկել են Հալեպին հարակից Իդլիբ քաղաքաքից: Իդլիբն՝ ի տարբերություն իր հարակից տարածքների, կառավարական զորքերի վերահոսկողության տակ է:
Մինչ այսօր թեժ մարտեր են տեղի ունեցել Հալեպ մտնող հյուսիսային եւ արեւմտյան ճանապարհների վրա: