Դիարբեքիրում զրահապատ մեքենա է պայթեցվել

Այսօր առավոտյան Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջե շրջանում պայթել է թուրքական բանակի զրահամեքենա:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել առավոտյան, շրջկենտրոնից Ներքին անվտանգության բրիգադի շտաբ տանող ճանապարհի վրա:

Պայթյունի հետևանքով մեքենայի 3 հոգանոց անձնակազմից 2-ը զոհվել են, 1-ը՝ վիրավորվել: Վիրավորվել է նաև 1 քաղաքացի:
Դեպքից ընդամենը 1 ժամ հետո կրկին պայթյուն է տեղի ունեցել նույն շրջանի Լիջե-Բինգյոլ մայրուղու վրա, որը ոչ մի վնաս չի պատճառել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *