Դաղստանում զինյալը սպանվել է ինքաշեն ռումբի պայթյունի հետևանքով

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Դաղստանի Ունցուկուլսկի շրջանի Մայդանսկոե գյուղի մեձակայքում ոստիկանները հայտնաբերել են ռումբի հետևանքով սպանված մարդու մասունքներ։ Ոստիկանները ենթադրում են, որ վերջինս զինյալ է եղել։ Այս մասին հայտնում է «Կովկասյան հանգույց» պարբերականը։

Ոստիկանությունը տեղեկացրել է նաև, որ սպանվածը Բալախանի գյուղի 27 ամյա Օ. Շարապուտդինովն է։ Նա պայթել է ինքնաշեն ռումբի վրա, ուժայինները պայթյունի վայրից մի քիչ հեռու հայտնաբերել են ևս մեկ ինքաշեն պայթուցիկ՝ դույլի մեջ պայթուցիկ նյութերի խառնուրդի տեսքով։ Միջադեպի վայրից հայտնաբերվել են նաև ինքնաձիգ, գիշերային տեսանելիության սարք, էլեկտրական դետոնատոր և այլ պարագաներ։

Հավելենք, որ սեպտեմբերի 15-ին էլ Դաղստանի մեկ այլ շրջանում՝ Գունիբսկիում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ՝ զինված խմբավորումների անդամների հայտնաբերելու նպատակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *