Ռուսաստանի պաշտպանության նախարարության հիմքի վրա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ստեղծելու է ճգնաժամային արձագանքման կենտրոն, ինչի մասին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ անանուն աղբյուրը:
Բացի այդ, ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է նաև, որ ՀԱՊԿ-ում ակտիվացրել են անդամ պետությունների միջև բանակցությունները՝ մինչև 2025թ. կազմակերպության ռազմավարության համաձայնեցման վերաբերյալ: Այդ շրջանակներում նախատեսվում է անցկացնել փորձագիտական մի շարք հանդիպումներ ու խորհրդակցություններ:
Աղբյուրը նաև հայտնել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումներից սկսվել է իրականացվել նաև հավաքական ավիացիոն ուժերի ստեղծումը: (Հավաքական ավիացիոն ուժերի ստեղծման աշխատանքների մասին նշվել է նաև ՀԱՊԿ ՀԱԽ՝ այսօրվա նիստում):