Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 15

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 15-ին՝ 20:52-ի դրությամբ, սպանվել է 2 ուժային և PKK-ի 3 զինյալ, վիրավորվել է 17 ուժային և PKK-ի 3 զինյալ, ձերբակալվել է 38 մարդ։ Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։


Անադոլու. Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Հազրո գավառում PKK-ի զինյալները հրազենով և նռնականետերով միաժամանակ հարձակվել են ոստիկանության և ժանդարմերիայի վրա: Հարձակման արդյունքում վիրավորվել է 2 ուժային: Ուժայինների պատասխան կրակից հետո «շարքից հանվել է» PKK-ի 2 զինյալ: Հատուկ գործողությունների արդյունքում ուժայինները հայտնաբերել և առգրավել են PKK-ի զինյալներին պատկանող 2 մեքենա, 7 ինքնաշեն պայթուցիկ, 2 նռանականետ:

Դողան. Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում՝ Հաքքարի-Վան ճանապարհին, PKK-ի զինյալները պայթեցրել են ոստիկանական մեքենա: Պայթյունի հետևանքով սպանվել է 2 ոստիկան, ևս 2-ը վիրավորվել է: PKK-ի զինյալներին ձերբակալելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ:

Դողան․ Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանում PKK-ի զինյալները պայթյուն են իրականացրել ոստիկանական բաժանմունքի մոտ։

Անադոլու․ Թուրքիայում ձերբակալվել են Էրզրում-Բինգյոլ ճանապարհը փակած PKK-ի երկու զինյալ։

Իհլաս․ Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին, Քըզըլթեփե և Միդյաթ շրջանների 10 դպրոցներում անվտանգության ուժերը հատուկ գործողություն են սկսել։

Անադոլու․ Թուրքիայի Դիարբեքիր նահանգում PKK-ի զինյալները ականանետներով կրակել են ոստիկանական զրահամեքենայի վրա, ինչի արդյունքում խոշոր վնասներ է կրել նաև մոտակա թեյարանը։

Դողան․ Թուրքիայում, սեպտեմբերի 8-ին Օսմանիյե նահանգի Քադիրլի շրջանում տեղի ունեցած «Զոհերին՝ հարգանք, ահաբեկչությանը՝ պատասխան» բողոքի ակցիայի 5 մասնակից է ձերբակալվել՝ երկրի նախագահի հասցեին վիրավորանք հնչեցնելու մեղադրանքով:

Իհլաս․ Թուրքիայի Էրզրում նահանգի Թեքման շրջանում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի երեք զինյալ է վիրավորվել:

NTV. Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» ղեկավար Դեվլեթ Բահչելին մեղադրանքներ է հնչեցրել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» հասցեին՝ երկրում տիրող իրավիճակի համար։ Նա ասել է, որ ԱԶԿ-ն և PKK-ն իրարից ոչնչով չեն տարբերվում:

Իհլաս․ Թուրքիայի՝ Էրզրումից Բինգյոլ տանող մայրուղու վրա PKK-ի զինյալների հարձակման հետևանքով մեկ թուրք սերժանտ է վիրավորվել։

IMC. Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Հազրո շրջանում PKK-ի զինյալները հարձակվել են ժանդարմերիայի բաժանմունքի վրա։

Դողան․ Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում անվտանգության ուժերը PKK-ի կին զինյալ են սպանել։

Դողան․ Թուրքիայի Թունջելի նահանգի Թունջելի-Էրզինջան և Թունջելի-Օվաջըք ճանապարհներին անվտանգության ուժերը հատուկ գործողություն են սկսեկ PKK-ի զինյալների դեմ։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգում ոստիկանությունը ձերբակալել է PKK-ի 2 անդամի։ Նրանց մեքենայի խուզարկության արդյունքում ոստիկանները հայտնաբերել և առգրավել են «Կալաշնիկով» 3 ինքնաձիգ, ատրճանակ և 150 փամփուշտ։

Աքշամ․ Սեպտեմբերի 14-ին Թուրքիայի արևելյան Էրզրում նահանգի Չաթ գավառում ոստիկանները ձերբակալել են PKK-ի 2 անդամի։ Մեքենայի խուզարկության արդյունքում ոստիկանները հայտնաբերել և առգրավվել են հրազեն, ոստիկանական համազգեստ, մահակներ և այլն։

Սաբահ․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին գավառում PKK-ի երիտասարդական թևի (YDG) անդամները խրամատներ են փորել։ Ոստիկանությունը փորձել է միջամտել նրանց գործողություններին։ Տևական փոխհրաձգությունից հետո YDG-H-ի անդամները փախել են։ Զոհեր և վիրավորներ չկան։

PKK-ի զինյալները Մուշում «Քիրփի» զրահամեքենա են պայթեցրել։

PKK-ի զինյալները Մուշում «Քիրփի» զրահամեքենա են պայթեցրել։

Իհլաս․ Թուրքիայի արևելյան Մուշ քաղաքին կից Սուլուջու գյուղի մոտակայքում PKK-ի զինյալները ճանապարհի վրա պայթեցրել են «Քիրփի» զրահամեքենա։ Պայթյունի հետևանքով վիրավորվել և հոսպիտալացվել է 12 զինծառայող։


Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Շանլըուրֆա նահանգի Վիրանշեհիր գավառում ոստիկանության՝ PKK-ի երիտասարդական թևի (YDG-Y) դեմ ձեռնարկած հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 17 մարդ։ Ձերբակալվածների բնակարաններում հայտնաբերվել և առգրավվել են ատրճանակներ և կազմակերպությանը վերաբերող փաստաթղթեր։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի նահանգապետարանը բնակչության անվտանգությունն ապահովելու, PKK-ի զինյալների դեմ պայքարելու համար Բաշքալե և Չաթաք գավառներում հայտարարել է 15 օրյա արտակարգ դրություն։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում PKK-ի զինյալները կրակել են խրամատները ծածկել ցանկացող ոստիկանների վրա։ Փոխհրաձգության արդյունքում վնասվել են հարակից տները։

Դողան․ Թուրքիայի արևելյան Շրնաք նահանգում ուժայինները ձերբակալել են 13 մարդու։ Նրանք մեղադրվում են սեպտեմբերի 13-ին ժանդարմերիայի 23-րդ սամանապահ դիվիզիայի վրա հարձակվելու համար։ Հիշեցնենք, որ հարձակման արդյունքում սպանվել էր 2 ոստիկան, 3-ն էլ վիրավորվել էր։

Դողան․ Թուրքիայի արևելյան Իգդիր նահանգում ոստիկանությունը պարզել է, որ սեպտեմբերի 8-ին նահանգում կազմակերպված պայթյունի համար օգտագործվել է 5 տոննա պայթուցիկ։ Նշվում է նաև, որ PKK-ի զինյալները պայթուցիկը թաքցրել են Իգդիրի Հալֆելի գյուղաքաղաքի բնակիչ Սալիհ Պադիրից գնված բեռնատար մեքենայի մեջ, ում աջակցել է նաև Յազլըք գյուղի գյուղապետ Մուսա Պադաքը։ Վերջիններս ձերբակալվել են և ուղարկվել Իգդիրի բանտ։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ Իգդիրում պայթյունի հետևանքով սպանվել է 13 ոստիկան, ևս 1-ը վիրավորվել էր։

Դեյլի Սաբահ․ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները երեկ՝ սեպտեմբերի 14-ի ուշ երեկոյան, նռնականետներով հարձակվել են Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Բաղլար գավառի սրճարանի վրա՝ վիրավորելով 3 աշխատակցի։ Վերջիններս հոսպիտալացվել են։ Համաձայն տեղական աղբյուրների՝ զինյալների նպատակը ոչ թե սրճարանին, այլ դրան հարակից ոստիկանատանը հարվածելն է եղել։ Միջադեպի վայրում հետաքննություն է սկսվել։

Դողան․ Սեպտեմբերի 14-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Հազրո գավառում PKK-ի զինյալները նռնականետերով և հրազենով կրակել են ոստիկանության շենքի վրա։  Վիրավորվել է 1 ոստիկան, ինչից հետո փոխհրաձգություն է սկսվել։ PKK-ի զինյալներին ձերբակալելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *