Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 13

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 13-ին, 22:20 դրությամբ մի քանի բախում է եղել, անվտանգության ուժերին է հանձնվել PKK-ի 7 զինյալ: Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։


Աքշամ․ Թուրքիայի Մուշ նահանգի Վարթո շրջանում PKK-ի զինյալները հարձակվել են ոստիկանական զրահամեքենայի վրա։

Դողան․ Թուրքիայի Կարս նահանգի Քաղըզման շրջանում բախվել են PKK-ի զինյալներն ու անվտանգության ուժերը։

Անադոլու․ Թուրքիայի Շըրնաք նահանգում անվտանգության ուժերին է հանձնվել PKK-ի 7 զինյալ։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

One response to “Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 13

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 13-19 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *