Դաշտային պարապմունքներ Հարավային ռազմական շրջանում

Կրասնոդարի շրջանում գտնվող համաձորային փորձադաշտում Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի տանկիստները դաշտային պարապմունքներ են անցկացնում, որոնց ընթացքում նրանք պիտի յուրացնեն Տ-90Ա տանկերը։ Արդիականացված Տ-90Ա տանկերը սկսել են մատակարարվել շրջանի զորամիավորումներ 2011 թվականի վերջից։

Մարտականին հնարավորինս մոտ պայմաններում տանկիստներն իրականացնելու են կրակային պատրաստության այնպիսի վարժանքներ, ինչպիսիք են հրանոթային կրակով շարժական թիրախների ոչնչացումը, խոշոր տրամաչափի «Կորդ» գնդացրից օդային թիրախների վնասազերծումը, մեխանիկ-վարորդների համար սահմանափակ տեղաշարժը ականապատ տարածքով եւ այլն։ Նախատեսված են նաև գիշերային վարժանքներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *