Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 12

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 12-ին, 18:58-ի դրությամբ վիրավորվել է 1 ոստիկան, ձերբակալվել է 15 մարդ, հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե գավառում հանվել է արտակարգ դրությունը։ Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։


Դողան. PKK-ի զինյալները նռնականետներով և հրազենով կրակել են Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառի Դերեջիկ գյուղաքաղաքի 34-րդ սահմանապահ գնդի հրամանատարությանը կից Սամանլը գյուղի հետևակային սահմանապահ գումարտակի վրա: Ուժայինների և PKK-ի զինյալների միջև փոխհրաձգություն է սկսվել: Զոհեր և վիրավորներ չկան:

Դողան. Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Բարզանին հանդես է եկել Թուրքիայի նահանգներում, մասնավորապես՝ Շրնաքում, Ջիզրեում և Սիլոփիում ընթացող թուրք-քրդական բախումների վերաբերյալ հայտարարությամբ, որում կողմերին կոչ է արել խնդիրը լուծելու համար վերադառնալ բանակցային սեղանի ու հավելել՝ հակառակ դեպքում ջարդերն անխուսափելի կլիեն, ու պատերազմում հաղթողներ չեն լինի:

Միլլիյեթ. PKK զինյալների 10 հոգանոց խումբը երեկ՝ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Թուրքիայի արևելյան Մուշ նահանգի Վարթո գավառի կենտրոնում փորձել է աղբամաններով բարիկադներ սարքել ու փակել ճանապարհը: Քաղաքացիների ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության և ժանդարմերիայի զինծառայողներ: Սկսված գործողությանը ժամանակ առ ժամանակ աջակցել են նաև «Կոբրա» հարվածային ուղղաթիռներ: Բախումների ժամանակ Բահչելիեվեր թաղամասի ժանդարմերիայի դիվերսիոն ջոկատում հրդեհ է բռնկվել

Դողան. Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին գավառում PKK-ի զինյալները գավառապետարանի մոտ պայթյուն են կազմակերպել, ինչի հետևանքով վիրավորվել է 1 ոստիկան: Նույն գավառում պայթեցվել է նաև Ահմեթ Քայա կամուրջը: Զոհեր և վիրավորներ չկան:

Անադոլու. Ստամբուլում Թուրքիայի ԶՈւ-ի կողմից կազմակերպված և սեպտեմբերի 11-13-ը անցկացվող ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի գխավոր շտաբի պետերի կոնֆերանսի ժամանակ Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը քննադատել է PKK-ի գործողությունները, դրանք որակելով որպես սպառնալիք տարածաշրջանի անվտանգության համար և ասել է, որ Թուրքիան շարունակելու է պայքարը PKK-ի դեմ:

«PKK-ն, օգտվելով Սիրիայում և Իրաքում տիրող վիճակից, փորձում է միջազգային հանրության աչքերում լեգիտիմություն ձեռք բերել»,- ասել է նա:


Անադոլու. Ստամբուլի Սուլթանգազի, Քադըքյոյ, Չեքմեքյոյ և այլ թաղամասերում «Մարքսիստ լենինիստ կոմունիստական կուսակցության» դեմ ոստիկանության ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում 16 հոգի տարվել է ոստիկանություն: Հարցաքննությունից հետո 15 հոգի, այդ թվում 3 կին ձերբակալվել և տեղափոխվել է բանտ, 1-ը բաց է թողնվել:

Շրնաք նահանգի Ջիզրե գավառում բախումների հետևանքով վնասվել են տներ, աշխատավայրեր:

Շրնաք նահանգի Ջիզրե գավառում բախումների հետևանքով վնասվել են տներ, աշխատավայրեր:

Անադոլու. Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե գավառում բախումների հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, գրասենյակներ։ Գավառում հայտարարված արտակարգ դրությունն այսօր առավոտյան հանվել է:Նշենք, որ PKK-ի զինյալների դեմ հատուկ գործողություններ իրականցնելու, գավառում բնակչության անվտանգությունը ապահովելու համար Շրնաքի նահանգապետարանը սեպտմբերի 4-ին՝ ժամը 20:00-ից, Ջիզրեում հայտարարել էր արտակարգ դրություն:

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

One response to “Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 12

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 13-19 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *