Չեխիան T-72 տանկեր կվաճառի

Չարդիականացված եւ պահուստում գտնվող ավելի քան 100 T-72 տանկերի վաճառքի մասին որոշումը Չեխիայի Պն կայացրել է դեռեւս 2011 թվականին:
Չօգտագործվող մարտական տեխնիկան նախ կվաճառվի մասնավոր ընկերություններին, որոնք էլ, իրենց հերթին, երկու տարվա ընթացքում տանկերը կվերավաճառեն արտասահմանյան պատվիրատուներին կամ առհասարակ կհանեն շահագործումից:
Չեխիայի ՊՆ փոխանցմամբ՝ վաճառված տանկերը կարող են արդիականացվել եւ ներառվել այլ պետությունների Զինված ուժերի կազմում: Ավելի վաղ չեխական տանկերի մի խմբաքանակ վաճառվել էր Ալժիրին: Ենթադրվում է, որ մնացյալ տանկերը կգնեն աֆրիկյան պետությունները:
Չեխական զինված ուժերում կմնան թվով 30 տանկեր, որոնք արդիականացվել են մինչև T-72M4 մակարդակ:
T-72 տանկերի արտադրությունը սկսվել է 1971 թվականին: Արդեն 1978 թվականից դրանք ներառված են եղել Չեխոսլովակիայի ԶՈՒ կազմում: 1990 թվականին՝ Վարշավյան պակտի քայքայումից հետո, Չեխոսլովակիայի ԶՈՒ կազմում հաշվվում էր ավելի քան 3000 T-72: Չեխոսլովակիայի բաժանումից հետո՝ 1993 թվականին այդ տանկերից 1600 անցավ Չեխիային:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *