Մահացել է օրեր առաջ Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով վիրավորված զինծառայողը

Սեպտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բենզալցակայանի մոտ ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած, 1985 թվականին ծնված մայոր Սևակ Տիգրանի Գասպարյանն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Էրեբունի բժշկական կենտրոնում մահացել է։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունից։

Նշենք, որ վերոնշյալ ավտովթարի հետևանքով նույն օրը զոհվել էր 1986 թ. ծնված կապիտան Տարոն Միքայելի Սեդրակյանը, իսկ սեպտեմբերի 6-ին՝ հոսպիտալ տեղափոխված 1977 թ. ծնված մայոր Գրիգոր Սամվելի Սահակյանը և 1977 թ. ծնված ենթասպա Գևորգ Ավետիքի Վարդանյանը։

Կրտսեր սերժանտ  Հարություն Հրանտի Միրզոյանն այժմ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է։

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *