Մեկնարկել է «Շանթ-2015» զորավարժության կրակային փուլը. թարմացվող լրահոս

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է «Շանթ-2015» զորավարժությունների ակտիվ գործողության փուլը, որին ներկա է նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Զորավարժարանից հաղորդում է Ռազմինֆոյի թղթակից Գարիկ Հարությունյանը։


Զորավարժությունն ամփոփելով՝ կրակային փուլի ղեկավար, ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը նշել է, որ զորավարժության մտահղացման համաձայն՝ մասնակից գունդը բերվել է մարտական պատրաստության բարձր աստիճանի, խաղարկվել են գնդի գործողությունները հարձակման ժամանակ։ Գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի հավաստմամբ արդյունքները գոհացուցիչ են, զորամասերը հասել են իրենց նպատակին։

ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի հրամաններով՝ մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով պարգևատրվել են զորավարժության ժամանակ աչքի ընկած զինծառայողները։ Ինչից հետո զորավարժությանը մասնակցած անձնակազմն անցել է հանդիսավոր երթով:

Զորավարժությանը հետևել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և այլք։ Որպես հյուրեր ներկա են եղել նաև Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներ՝ Չինաստանից, ԱՄՆ-ից, Բելառուսից, Ռուսաստանից, Հունաստանից։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի շարք բարձրաստիճան զինվորականների հետ անցել է հոգեբանական հաղթահարման արգելագոտին, որը փորձարկվել է դեռևս 2013 թվականին անցկացված «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների ժամանակ։

Ռազմինֆոյի թղթակցի հաղորդմամբ՝ «Շանթ-2015» զորավարժության կրակային փուլն ավարտվել է։ Զորավարժության արդյունքներն ամփոփելու է ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը։

Զորավարժությանը մասնակից ԲՄՊ-2-ը

Զորավարժությանը մասնակից ԲՄՊ-2-ը

Մարտի դաշտ է ուղարկվել զրահատեխնիկայի 2-րդ աջակցող խումբը։ Այն լրացուցիչ անձնակազմ է տեղափոխել առաջնագիծ։


«Ֆագոտ» հակատատանկային կառավարվող հրթիռներով ՀՀ ԶՈւ զինծառայողները խոցել են հակառակորդի թիրախները։ Գրոհի են անցել տանկերն ու հետևակի մարտական մեքենաները։

ՀՀ ԶՈւ Մի-24 ուղղաթիռները «Շանթ-2015» զորավարժության ժամանակ

ՀՀ ԶՈւ Մի-24 ուղղաթիռները «Շանթ-2015» զորավարժության ժամանակ

Զորավարժության մասնակից Մի-24 ուղղաթիռները

Զորավարժության մասնակից Մի-24 ուղղաթիռները

Սու-25-երի գրոհից հետո հակառակորդին հարվածներ են հասցրել նաև 4 միավոր Մի-24 հարվածային ուղղաթիռները։


«Շանթ-2015» զորավարժության մասնակից Սու-25 գրոհիչները

«Շանթ-2015» զորավարժության մասնակից Սու-25 գրոհիչները

Գրոհի են անցել ՀՀ ԶՈւ 4 միավոր Սու-25 գրոհիչները, որոնք 2 պտույտ են կատարել։ Առաջինի ժամանակ 2-ական կես տոննայանոց ռումբեր են նետել հակառակորդի թիրախների վրա ու խոցել դրանք։ Հաջորդ պտույտի ժամանակ գրոհիչներն արդեն հրթիռակոծել են հակառակորդին։


Մեր թղթակցի հաղորդմամբ՝ գործի է դրվել «Իգլա-Ս» դյուրակիր ԶՀՀ-ն, որը խոցել է օդային թիրախը։ Մինչ այդ գրոհի էր անցել զրահատանկային ուժեղացված դասակ, որի նպատակն է եղել իր վրա գրավել հակառակորդի ուշադրությունը։

Հայկական ստորաբաժանումներն 82 մմ ականանետերով հարվածում են հակառակորդի դիրքերին։ Հրետանային նախապատրաստման ժամանակ կռվի մեջ կմտնեն նաև Դ-30 հաուբիցները, այնուհետև՝ Գրադները։

Զորավարժության կրակային փուլը մեկնարկել է։ Հակառակորդը հարձակվել է, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հակահարձակման են անցել։

Ինչպես հայտնել է ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տիրան Խաչատրյանը վարժանքները հարձակողական են։ Գործողությունների ընթաացքում լինելու են բուն հարձակումներ, կողանցումներ և այլ զորաշարժեր։

Զորավարժության ժամանակ ցուցադրված դիպուկահար զենքերը

Զորավարժության ժամանակ ցուցադրված դիպուկահար զենքերը

«Շանթ-2015»-ում ցուցադրված զենքերը

«Շանթ-2015»-ում ցուցադրված զենքերը

Ցուցադրվել են նաև հայ-լեհական համատեղ «Լյուբավա-Արմենիա», հայ-հունական համատեղ PT-Pyrkal և հայկական Aspar Arms ընկերությունների արտադրատեսակները։


ՀՀ ԶՈւ Իգլա դյուրակիր զենիթահրթիռային համալիրով զինծառայողը և Ստրելա 10 զենիթահրթիռային համակարգը

ՀՀ ԶՈւ Իգլա դյուրակիր զենիթահրթիռային համալիրով զինծառայողը և Ստրելա 10 զենիթահրթիռային համակարգը

Հայկական արտադրության «Կռունկ» և «Բազե» ԱԹՍ-ները

Հայկական արտադրության «Կռունկ» և «Բազե» ԱԹՍ-ները

Նկարում նկարում ՌԴ ռազմաբազայի Ս-300Վ զենիթահրթիռային համակարգի թիրախի լուսավորման կայանն է

Նկարում նկարում ՌԴ ռազմաբազայի Ս-300Վ զենիթահրթիռային համակարգի թիրախի լուսավորման կայանն է

ՌԴ 102-րդ ռազմաբազայի «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգն ու իր հրթիռները փոխադրող-լիցքավորող մեքենան

ՌԴ 102-րդ ռազմաբազայի «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգն ու իր հրթիռները փոխադրող-լիցքավորող մեքենան

Մինչև կրակային փուլի մեկնարկը «Բաղրամյան» զորավարժարանում զինտեխնիկայի ցուցադրություն է եղել։ Սեյրան Օհանյանն անձամբ ներկաներին ներկայացրել է ինչպես Հայաստանի զինված ուժերի, այնպես էլ Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինտեխնիկան՝ այդ թվում նաև Ս-300Վ, «Բուկ» զենիթահրթիռային համակարգեր, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ կայան և այլն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *