Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 11

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 11-ին, 20:40-ի դրությամբ վիրավորվել է 5 ուժային, մահացել է 1 ոստիկան, վիրավորվել՝ 4 ոստիկան, 3 քաղաքացի, ձերբակալվել է 4 քաղաքացի։ Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։



Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե գավառում ընթացող բախումների ժամանակ ոստիկաններից մեկը հայտարարում է.

«Բոլորդ հայ եք, հայերը ձեզանով հպարտանում են»:


Դողան. Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում PKK-ի զինյալները ականանետերով և դիպուկահար զենքերով կրակել են Դաղլըջայի սահմանապահ գումարտակի և Փեյ Թեփեի սահմանապահ տեղամասի վրա: Հարձակման հետևանքով վնասվել են տեղամասի պատերը, վիրավորվել է Դաղլըջա գյուղի 1 բնակիչ:

Անադոլու. Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե գավառում PKK-ի զինյալները պայթեցրել են պարեկություն իրականացնող ուժայինների մեքենա: Պայթյունի հետևանքով վիրավորվել է 5 ուժային: Պայթյունից հետո պարեկի վրա կրակել են և ինքնաշեն պայթուցիկ սարքեր նետել: Հարձակվողներին ձերբակալելու համար ձեռնարկվել են «հատուկ գործողություններ»:

Իհլաս. Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում Թուրքիայի ԶՈւ-ն օդային գործողություններ է իրականացնում PKK-ի դեմ։ Օդ են բարձրացվել կործանիչներ և ԱԹՍ-ներ։ Տեղեկություններ են հաղորդվել, որ կործանիչները հարվածել են PKK-ի մի քանի հենակետերի։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Յուքսեքովայում հայտարաված պարետային ժամը հանվել է։

Յուքսեքովայում հայտարաված պարետային ժամը հանվել է։

Անադոլու. Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում երեկ 23։30-ին հայտարարված պարետային ժամը առավոտյան 7։00-ին հանվել է։


Դողան. Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին գավառում PKK-ի զինյալներն առևանգել են նավթի տանկեր, տարել Ահմեթ Քայա կամուրջի մոտ և այրել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանների և PKK-ի զինյալների միջև բախումներ են սկսվել։  Զոհեր և վիրավորներ չեն եղել։

Վանում ոստիկանական զրահամեքենա է շրվել, վիրավորվել է 3 ոստիկան։

Վանում ոստիկանական զրահամեքենա է շրվել, վիրավորվել է 3 ոստիկան։

Դողան. Թուրքիայի արևելյան Վան նահանգի Սյուփան թաղամասում ցուցարարների գործողություններին միջամտելու համար ուղղարկված ոստիկանական զրահամեքենան Իփեքյոլու ճանապարհի վրա շրջվել է, ինչի հետևանքով վիրավորվել և հոսպիտալացվել է 3 ոստիկան, որոնցից 1-ն ավելի ուշ մահացել է։


Դողան. Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սիլվան գավառում PKK-ի զինյալները հարձակվել են ոստիկանության շենքի վրա։ Տևական փոխհրաձգությունից հետո PKK-ի զինյալները փախել են։ Նրանց հայտնաբերելու նպատակով ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

Դողան. Թուրքիայի հարավարևմտյան Մերսին նահանգի Աքդենիզ գավառում անհայտ անձինք հարձակվել են ոստիկանության բաժանմանունքի վրա։ Ոստիկանների պատասխան կրակից հետո վերջիններս փախել են։ Դեպքի վայրից քիչ հեռու ոստիկանները ձերբակալել են 2 մարդ։ Հետաքննությունը շարունակվում է։

Հուրիյեթ. Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Յենիշեհեիր գավառում անհայտ անձինք կրակել են սրճարանում նստած ոստիկանների և քաղաքացիների վրա՝ վիրավորելով 2 ոստիկանի և 2 քաղաքացու։

Իհլաս. Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Քայափընար գավառում PKK-ի զինյալները հարձակվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շենքի մոտակայքում պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանների վրա: Հարձակման արդյունքում վիրավորվել է 2 ոստիկան: PKK-ի զինյալներին հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ:

Դողան. Թուրքիայի հարավարևմտյան Մերսին նահանգում ոստիկանության ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է Դիրաբեքիրից Մերսին զենք տեղափոխող 2 անձ: Խուզարկության արդյունքում մեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 2 «Կալաշնիկով» ավտոմատ, 2 ատրճանակ, 25 փամփուշտ:

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

One response to “Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 11

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *