Դաղստանի Բույնանսկի շրջանում սեպտեմբերի 7-ին փոխհրաձգության ժամանակ սպանվել է դեռևս ինքնությունը չպարզված մեկ հոգի։ Ոստիկանները հերթապահություն անելու ժամանակ շրջանի լքված բնակավայրերում ուսապարկով կասկածելի մարդու են նկատել։ Վերջինս սկսել է ուժայինների ուղղությամբ կրակել, երբ ոստիկաները փորձել են ճշտել նրա ինքնությունը։ Այս մասին հայտնում է «Կովկասյան հանգույց» լրատվական կայքը։
Միջադեպի վայրում հայտնաբերվել է Մակարովի ատրճանակ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին էլ Դաղստանի Մագարամքենթսկի շրջանում փոխհրաձգության ժամանակ սպանվել է 2 զինյալ, որոնց ինքնությունները դեռևս պարզ չեն։ Միջադեպի վայրում 2 ատրճանակ է եղել։