Վրաստանն իսրայելական Elbit Systems ընկերության հետ կառուցում է ավիացիոն գործարան

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է իսրայելական Elbit Cyclone (Elbit Systems-ի դուստր ձեռնարկությունը) ընկերության տնօրեն՝ Բեժալել Մաչլիսի գլխավորած պատվիրակությանը, որից հետո կողմերը մասնակցել են Թբիլիսիում կառուցվելիք ավիացիոն գործարանի հիմնարկեքի արարողությանը։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի վարչապետը Թբիլիսիում կառուցվելիք ավիացիոն գործարանի հիմնարկեքի արարողությանը

Վրաստանի վարչապետը Թբիլիսիում կառուցվելիք ավիացիոն գործարանի հիմնարկեքի արարողությանը

Ինչպես նշվում է ծրագիրն արժե 85 մլն ամերիկյան դոլար, գործարանը կառուցվում է Թբիլիսիի օդանավակայանի մերձակայքում։ Կառուցման աշխատանքերը, ըստ վրաստանյան կողմի, նախատեսվում է ավարտել 2017 թվականին։

Ըստ վրաստանյան կողմի տարածած հաղորդագրության՝ գործարանում արտադրվելու են քաղաքացիական ավիացիայի օդանավերի պահեստամասեր: Իսրայելական ընկերությունը վերոնշյալ գործարանին օգնելու է նաև հաստատվել ավիացիայի միջազգային շուկայում։

«Այն, որ այս ընկերությունը վերադարձեկ է Վրաստան, ինձ և իմ կառավարության համար շատ բան է նշանակում։ Սաակաշվիլիի կառավարության օրոք այս ընկերության համար ապօրինաբար խոչընդոտներ էին առաջացրել։ Ձեր վերադարձը նշանակում է, որ վերադարձելլ է ավելի վաղ եղած վստահությունը»,— միջոցառման ժամանակ հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Իսրայելական Elbit Systems-ը ընկերությունը հայտնի է պաշտպանական համակարգերի արտադրության ոլորտում։ Այս ընկերությունից, մինչև 2008թ. ռուս-վրասական պատերազմը, Վրաստանը գնում էր Հերմես-450 (Hermes-450) անօդաչու թռչող սարքեր, սակայն պատերազմից հետո ԱԹՍ-ների մատակարարումը դադարեցվել է։

Հիշեցնենք, որ դեռևս 2015 թվականի մարտի 31-ին Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը, «Գործընկերային հիմնադրամը» և իսրայելական Elbit Cyclone ընկերությունը համաձայնագիր են ստորագրել, որով առաջիկա երեք ամսում Վրաստանում սկսելու էին համատեղ ավիացիոն գործարանի կառուցում։

Համաձայնագրի երրորդ կողմը՝ «Գործընկերային հիմնադրամը», ամբողջովին պետական կառույց է, հիմադրվել է 2011թ.։ Հիմնադրամի նպատակն է զարգացնել հասարակական և մասնավոր ոլորտների համագործակցությունը՝ ներդրումային ծրագրերի իրականացման, աշխատատեղերի բացման, օտարերկրյա ընկերությունների ուշադրությունը գրավելու և Վրաստանի տնտեսությունը զարգացնելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *