[Լրացված]Ավտովթարի հետևանքով զոհվել է 3 զինծառայող

Սեպտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բենզալցակայանի մոտ ավտովթար է եղել, որի հետևանքով վարորդ՝ 1985 թ. ծնված մայոր Սևակ Տիգրանի Գասպարյանը, ուղևորներ` 1987 թ. ծնված կրտսեր սերժանտ Հարություն Հրանտի Միրզոյանը, 1977 թ. ծնված մայոր Գրիգոր Սամվելի Սահակյանը և 1977 թ. ծնված ենթասպա Գևորգ Ավետիքի Վարդանյանը ստացել են մարմնական վնասվածքներ և հոսպիտալացավել Վարդենիսի զինվորական կայազորային հոսպիտալ: Այս մասին սեպտեմբերի 5-ին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ հոսպիտալացման ճանապարհին մահացել է 1986 թ. ծնված կապիտան Տարոն Միքայելի Սեդրակյանը,իսկ սեպտեմբերի 6-ին՝ հոսպիտալ տեղափոխված  1977 թ. ծնված մայոր Գրիգոր Սամվելի Սահակյանը և 1977 թ. ծնված ենթասպա Գևորգ Ավետիքի Վարդանյանը։

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվական վարչությունից Ռազմինֆոյի հետ զրույցում նշեցին, որ մահացածները զինվորականներ են։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն, մայոր Սևակ Տիգրանի Գասպարյանը և կրտսեր սերժանտ  Հարություն Հրանտի Միրզոյանն այժմ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում են, նրանց վիճակը կայուն ծանր  է: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

3 responses to “[Լրացված]Ավտովթարի հետևանքով զոհվել է 3 զինծառայող

  1. Pingback: Մահացել է օրեր առաջ Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով վիրավորված զինծառայողը | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 5 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

  3. Pingback: Հայկական զինուժի և քաղաքացիական կորուստները 2015-ի սեպտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *