Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 7

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 7-ին, 22:09 դրությամբ սպանվել է 16 ուժային (ևս 9 ուժային վիրավոր է), սպանվել է 13 զինյալ (ևս 7 զինյալ ձերբակալված է), սպանվել է 1 քաղաքացի և մեկ ցուցարար (ևս 1 ցուցարար վիրավոր է): Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը գրեթե շուրջօրյա ռեժիմով։


Իհլաս. Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Հանի գավառում PKK-ի զինյալները հարձակվել են գավառի ոստիկանության շենքի վրա: Հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել: Ոստիկանների պատասխան կրակից հետո PKK-ի զինյալները փախել են: Նրանց հայտնաբերելու նպատակով ձեռնարկվել են հատուկ գործողություններ:

Դողան. Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգի Կոզլուք գավառի Յանըքլը գյուղի մոտակայքում PKK-ի զինյալները պայթեցրել են ճանապարհով ընթացող 2 զինվորական մեքենա: Պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել: PKK-ի զինյալները փախել են: Նրանց հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ:

Անադոլու. Թուրքիայի Սաքարյա նահանգում ոստիկանության ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում 3 մարդ տարվել է ոստիկանություն՝ PKK-ին անդամակցելու մեղադրանքով: Նրանցից 2-ին ձերբակալել են, մյուսին բաց թողել:Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացրել նաև Իզմիր նահանգի Մենեմեն գավառում, ինչի հետևանքով ձերբակալվել է PKK երիտասարդական թևի (YDG-H) 4 անդամ:


Դողան. Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Դարգեչիթ գավառում PKK-ի զինյալները կրակել են շտապօգնության մեքենայի վրա:  Զոհեր և վիրավորներ չկան: Կասկածյալներին հայտնաբերելու նպատակով նահանգում ձեռնարկվել են հատուկ գործողություններ:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք. Սեպտեմբերի 6-ին Հաքքարի նահանգում PKК-ի իրականացրած պայթյունի հետևանքով սպանվել է 16 զինծառայող, ևս 6-ը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: PKK-ի դեմ հատուկ գործողությունները շարունակվում են: Թուրքիայի ԶՈւ-ն շարունակում է F-16 և F-4 կործանիչներով հարվածել PKK-ի հենակետերին: (Տես 12։20 թարմացումը):


Դողան. Թուրքիայի հարավաևելյան Շըրնաք նահանգի Ուլուդերե գավառում «Կոբրա» զրահամեքենա է շրջվել: Վիրավորվել է հատուկ նշանակության ուժերի 2 ոստիկան: Նրանց տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի մանրամասները ճշտելու համար նշանակվել է հետաքննություն, ձեռնարկվել են հատուկ գործողություններ:

Աքշամ․ Թուրքիայի Շըրնաք նահանգի Սիլոփ շրջանում PKK-ի զինյալները կրակել են շտապօգնության մեքենայի վրա։

Դողան․ Թուրքիայի Աղրը նահանգում անվտանգության ուժերը հատուկ գործողություն են սկսել PKK-ի զինյալների դեմ։

Դողան․ Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում բախվել են անվտանգության ուժերն ու PKK-ի զինյալները։ Վիրավորվել է երկու թուրք զինծառայող։

Միլիեթ․ Թուրքիայի Հաքքարի նահանգի Դաղլըջա շրջանում, թուրքական օդուժը F-16, F-4 բազմանպատակային կործանիչներով շարունակում է օդային հարվածները PKK-ի հենակետերին։ Թուրքական աղբյուրները պնդում են, որ հարվածների արդյունքում PKK-ի ավելի քան 100 զինյալ է «շարքից հանվել»։

IMV. Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում PKK-ի զինյալների հարձակման հետևանքով վիրավորված քաղաքացին մահացել է։

Անադոլու․ Թուրքիայի Մուշ և Կոնիա նահանգներում, անվտանգության ուժերի հատուկ գործողությունների արդյունքում, PKK-ի երիտասարդական կառույցի (YDG-H) 5 անդամ է ձերբակալել։

Սաբահ․ Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում անվտագության ուժերը հատուկ գործողություն են սկսել PKK-ի զինյալներ դեմ։ Գործողությունն իրականացնելու նպատակով՝ կանգնեցվել է Շեմդինլի-Յուքսեքովա ավտոճանապարհի երթևեկությունը։

Սաբահ․ Թուրքիայի կրոնական հարցերի վարչության ղեկավար Մեհմեթ Գյորմեզը Դաղլըջայում PKK-ի զինյալների կողմից շուրջ 20 թուրք զինծառայողի սպանությունը դատապարտող հայտարարություն է արել։ Նա ասել է. «պետք է ասենք՝ վերջ մահվան ցանցին»։

Դողան․ Թուրքիայի Մարդին նահանգի Մազըդաղը շրջանում հարձակում է եղել տեղական ինքնակառավարման մարմնի վարչական շենքի վրա։ Հարձակաման արդյունքում մեկ ոստիկան է վիրավորվել։

Անադոլու. Թուրքիայի հարավային Մերսին նահանգի Տարսուս գավառում 2 ցուցարաներ կրակել են ոստիկանների վրա։ Ոստիկանների պատասխան կրակից հետո ցուցարաներից մեկը սպանվել է, մյուսը՝ վիրավորվել։

Հաքքարի նահանգի Յուկսեկովա գավառում PKK-ի զինյալները հարձակում են կազմակերպել։

Հաքքարի նահանգի Յուկսեկովա գավառում PKK-ի զինյալները հարձակում են կազմակերպել։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք. Սեպտեմբերի 6-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում PKK-ի զինյալները Դաղլըջա-Յուկսեկովա ճանապարհին տեղադրված ինքնաշեն պայթուցիկի միջոցով պայթեցրել են ճանապարհի վրա հատուկ գործողություններ իրականացնող 2 զինվորական մեքենա։ Պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Բրիտանական Reuters գործակալության համաձայն՝ պայթյունի հետևանքով սպանվածների թիվը 15-ն է։ Դեպքից հետո ձեռնարկվել են օդային գործողություններ, շրջան են ուղարկվել 2 միավոր F-16 և 2 միավոր F-4 կործանիչ-ռմբակոծիչներ: Ձեռնարկված հատուկ գործողոթյունների արդյունքում սպանվել է PKK-ի 13 զինյալ։

Դեպքի առթիվ Թուրքիայի նախագահ Էրդողանը ասել է, «Մենք վճռականորեն շարունակելու ենք պայքարը PKK-ի դեմ և մշակելու ենք նոր մարտավարություն նրանց դեմ պայքարում»։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

One response to “Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 7

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 6-12 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *