Վրաստանում զինծառայողն ինքասպան է եղել • Սև ծովում մեկնարկել է Sea Breeze-2015 միջազգային զորավարժությունը • Վրաստանի վարչապետը նշանակել է նոր արտգործնախարարի
• Սեպտեմբերի 1-ին ինքնասպան է եղել Վրաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի արևելյան օպերատիվ խմբավորման առաջին հետևակային բրիգադի շարքայիններից Տ. Փ-ն, ում դին հայտնաբերվել է Վրաստանի «Նորիո» ուսումնական կենտրոնի մերձակայքում:
• Օգոստոսի 31-ին Սև ծովում ուկրաինական նավատորմի հետ համատեղ մեկնարկել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Sea Breeze-2015 («Ծովային զեփյուռ-2015») միջազգային զորավարժությունը, որին մասնակցում են նաև Վրաստանի ԶՈւ զինծառայողները:
• Սեպտեմբերի 1-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատվել է Թամար Բերուչաշվիլին և նրա փոխարեն նշանակվել է էկոնոմիկայի նախարար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։
Ռազմաշաբաթը նաև՝
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 30 օգոստոսի – սեպտեմբերի 5, 2015 | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 5 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info