ՀՀ ՊՆ-ն հրավիրում է համագործակցության

ՀՀ պաշտպանության նախարարությունում հերթական անգամ բացվել է թեժ գիծ և ստեղծվել հանձնաժողով` աշնանային զորակոչի ժամանակ արձանագրված թերացումները գրանցելու  և ուսումնասիրելու նպատակով:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2011 թվականի աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և զորակոչի ընթացքում օրինականության ապահովման, ինչպես նաև քաղաքացիների դիմումներում ու բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծվել է հանձնաժողով` ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի ղեկավարությամբ:

Զորակոչի ընթացքում քաղաքացիներն իրենց դիմում-բողոքները կարող են ներկայացնել աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից 17:00-ն, հասցե` Մոսկովյան 5 (ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատավայր), հեռախոս` 52-34-86, 52-34-82:

Ի դեպ, ըստ հաղորդագրության, հանձնաժողովի աշխատանքը բաց է լրատվամիջոցների համար:

Սկզբնաղբյուր` mil.am

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *