Մարտական խնդիր իրականացնելիս զոհվել է Պաշտպանության բանակի 2 զինծառայող

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին ժամը 17:00-ի սահմաններում, հակառակորդի ձեռնարկած գործողության արդյունքում, մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
տարբերանշան
Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 1-ին և 2-ին հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TR-107 տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։ Ավելի վաղ այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ՊԲ-ն հայտնել էր, որ վերջին 2 օրերի ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները նվազել էին։

2 responses to “Մարտական խնդիր իրականացնելիս զոհվել է Պաշտպանության բանակի 2 զինծառայող

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 7 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Հայկական զինուժի և քաղաքացիական կորուստները 2015-ի սեպտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *