Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի արտգործնախարարության կայքը:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) ու Եվգենի Շարովը (Ուկրաինա):
Դիտարկման առաքելությանը հայկական կողմից ուղեկցել են Արցախի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության բանակի ներկայացուցիչները:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ (գործող նախագահի անձնական ներկայացուցիչ) գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Տեղեկացնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը սեպտեմբերի 3-ին Արցախում հանդիպել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ։
Pingback: Նախագահը Սարգսյանը Կասպրշիկի հետ քննարկել է սահմանային լարվածությունը | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 7 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info
Pingback: ԵԱՀԿ դիտորդներին Տավուշում ներկայացրել են հակառակորդի գնդակոծություների հետքերը | Ռազմ.info