Սահմանին համեմատաբար հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան

Սեպտեմբերի 3-ին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում հակառակորդի կրակոցներից վիարվորվել է 4 հոգի՝ 3 քաղաքացիական Վազաշեն գյուղում և 1 պայմանագրային զինծառայող։Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ՊՆ տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հաղորդում է Ռազմինֆոյի թղթակից Գարիկ Հարությունյանը։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը

Վիրավորված զինծառայողը 1972 թվականին ծնված շարքային պայմանագրային Գառնիկ Լալայանն է։

Արծրուն Հովհաննիսյանը նշել է նաև, որ հայկական կողմի պատասխան կրակի արդյունքում գիշերը հակառակորդը լռեցվել է։ Այսօր՝ սեպտեմբերի 4-ին,  11։30-ի դրությամբ սահմանամերձ գյուղերում հանգիստ է։

Մամուլի քարտուղարը ևս մեկ անգամ շեշտել է, որ «հայկական կողմը ոչ մի խոշոր տեղաշարժ չի արել»։

One response to “Սահմանին համեմատաբար հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան

  1. Pingback: Հայկական զինուժի և քաղաքացիական կորուստները 2015-ի սեպտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *