Թուրքիան երկարաձգել է ԶՈւ-ի՝ Սիրիայում և Իրաքում ռազմական գործողությունների մանդատի ժամկետը

Թուրքիայի խորհրդարանը սեպտեմբերի 3-ին հաստատել է երկրի ԶՈւ-ի՝ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների դեմ պայքարելու վերաբերյալ մանդատը 1 տարով երկարաձգելու որոշումը։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի խորհրդարան

Թուրքիայի խորհրդարան

Որոշմանը դեմ  են եղել քրդամետ «Ժողովրդական դեմոկրտական կուսակցության» պատգամավորները։ Թուրքական «Դեյլի Սաբահ» լրատվակայքի փոխանցմամբ՝ HDP-ի պառլամետական խմբի նախագահն այս հարցի քվեարկությունից ու հաստատումից հետո այն անվանել է «Պատերազի մանդատ»։

Այս մանդատը սահմանում է, որ Թուրքիայի ԶՈւ-ն իրավունք ունի հակաահաբեկչական պայքարի նպատակով իր տարածքից դուրս գործողություններ իրականացնել և սեփական տարածքը տրամադրել այլ պետությունների (ինչպես, օրինակ, ԻՊ դեմ պայքարի համար ԱՄՆ-ին է տրամադրել հարավային «Ինջիրլիք» ավիաբազան)։

Հավելենք, որ Թուրքիայի զինված ուժերի այս մանդատի ժամկետը վերջին անգամ մեկ տարով երկարաձգվել էր 2014-ի հոկտեմբերի 2-ին և իր ուժը կկորցներ այս թվականի հոկտեմբերի 1-ին, եթե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախաձեռնությամբ ու «Հանրապետական ժողովրդական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների աջակցությամբ խորհրդարանում երկարաձգման հարցը դրական արձագանքի չարժանանար։

Հիշեցնենք, որ Թուրքիան երկրի զինված ուժերին թույլատրում է ռազմական գործողություններ իրականացնել Իրաքի հյուսիսում՝ սկսած 2007 թվականից, իսկ Սիրիայում՝ 2012-ի հոկտեմբերից։

Հավելենք նաև, որ վերջին ամսվա ընթացքում Թուրքիան մի քանի անգամ կործանիչներով հարվածել է PKK դիրքերին Իրաքում ու միացել է ԱՄՆ-ի՝ ԻՊ դեմ նախաձեռնած Inherent Resolve («Անքակտելի վճռականություն») նոր գործողությանը։

4 responses to “Թուրքիան երկարաձգել է ԶՈւ-ի՝ Սիրիայում և Իրաքում ռազմական գործողությունների մանդատի ժամկետը

  1. Pingback: Բախումներ Թուրքիայում. օպերատիվ լրահոս, սեպտեմբերի 4 | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 30 օգոստոսի – սեպտեմբերի 5, 2015 | Ռազմ.info

  3. Pingback: Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 22 | Ռազմ.info

  4. Pingback: Թուրքիան երկարաձգել է ԶՈւ-ի՝ երկրից դուրս ռազմական գործողությունների վերաբերյալ մանդատը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *