Հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները նվազել են. ՊԲ

Սեպտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Արցախի հատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ: Վերջինս կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, այդ թվում 60 և 82մմ ականանետեր։ Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

ՊԲ հաղորդագրությունում նշվում է նաև, որ վերջին օրերի համեմատ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները նվազել են։  ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ճնշելով հակառակորդի ակտիվությունը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

One response to “Հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները նվազել են. ՊԲ

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 5 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *