Ստամբուլում կքննարկվի Իրանի կողմից ուրանի հարստացման խնդիրը

Հուլիսի 24-ին Ստամբուլում տեղի կունենան բանակցություններ Իրանի ատոմային հարցի շուրջ՝ ԵԽ-ի գլխավոր ներկայացուցչի արտաքին գործերով տեղակալ և անվտանգության քաղաքագետ Հ.Շմիդտի և Իրանի Ազգային անվտանգության Բարձրագույն խորհդրի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերիի միջև:-հաղորդում է Ռիա Նովոստին:

Հանդիպումը նպատակ ունի գտնելու ընդհանուր եզրեր և նպաստելու բանակցությունների առաջընթացին,-հայտարարել է ԵԽ դիվանագիտական ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մեննը:
Նրա խոսքերով՝ բանակցությունների այս փուլին կհաջորդի հեռախոսազրույցը Էշթոնի և Իրանի Ազգային անվտանգության Բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալալիի միջև:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *