Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ)՝ սեպտեմբերի 2-ի նիստում քննարկվել են առաջիկա ընտրությունների անվտանգության ապահովման ու երկրում թուրք-քրդական հարաբերությունների լարման հետևանքով առաջացած խնդիրներն հաղթահարելու հարցերը։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Նիստին, որը ղեկավարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, առաջին անգամ մասնակցել են ԶՈւ ԳՇ նորանշանակ պետ Հուլուսի Աքարը, ինչպես նաև ներքին գոծերի և արտաքին գործերի նորանշանակ ղեկավարները։
Նիստից հետո գրավոր հայտարարություն է եղել՝ ընդունված որոշումների մասին՝ առ այն, որ Թուրքիան պայքարելու է երկրում «անջատողական ահաբեկչական» կազմակերպությունների դեմ ու թույլ չի տալու վերջիններիս «թուլացնել մարդկանց խաղաղ համակեցության կամքը»։
Անդրադարձ է եղել Ֆեթուլլահ Գյուլենին ու «զուգահեռ պետության» դեմ պայքարելու անհրաժեշտությանը։ Նիստի ժամանակ խոսել են նաև ԱՄՆ-ի հետ համատեղ հակաահաբեկչական գործողության մասին Սիրիայում և Իրաքում։ Թուրքիայի ԱԱԽ-ն նշել է, որ իրենք կարևորում են ահաբեկչական կազմակերպություններից զերծ տարածաշրջան ստեղծման անհրաժեշտությունը։
Pingback: Բախումներ Թուրքիայում. օպերատիվ լրահոս, սեպտեմբերի 3 | Ռազմ.info