ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներին ներկայացվել է «Շանթ-2015» զորավարժությունը

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում անցկացվել է ճեպազրույց Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

«Շանթ-2015» զորավարժության տարբերանշանը

«Շանթ-2015» զորավարժության տարբերանշանը

Ճեպազրույցի նպատակն էր ռազմադիվանագիտական կորպուսին իրազեկել սեպտմբերի 3-ից 6-ը Հայաստանում անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների մասին:

Համապետական «Շանթ-2015» զորավարժություն պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Տեղեկացվեց, որ հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը՝ զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

One response to “ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներին ներկայացվել է «Շանթ-2015» զորավարժությունը

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 7 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *