Սեպտեմբերի 1-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվական վարչությունը։
Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել պաշտպանական բնագավառում հայ-բրիտանական համագործակցության ներկայիս մակարդակը` շնորհակալություն հայտնելով դեսպան Լիչին Հայաստանում իր գործունեության ընթացքում այս ուղղությամբ ներդրած ջանքերի համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 7 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info