Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Վրաստանի «Նորիո» ուսումնական կենտրոնի մերձակայքում հայտնաբերվել է զինծառայողի դի։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Նախնական տվյալներով մահացել է Վրաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի արևելյան օպերատիվ խմբավորման առաջին հետևակային բրիգադի շարքայիններից Տ. Փ-ն։ Վերջինս հաստիքային զենքի միջոցով ինքնասպան է եղել։ Միջադեպի վայրում նամակ է հայտնաբերվել»։
Հայտնի է նաև, որ հետաքննությունը վարում են Վրաստանի քրեական օրենսգրքի 115 հոդվածով (ինքնասպանության հասցնել)։ Գործով զբաղվում է Գլխավոր դատախազությունը։
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հավելյալ տեղեկություն դեռևս չի հաղորդում։
Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 30 օգոստոսի – սեպտեմբերի 5, 2015 | Ռազմ.info
Pingback: Վրաստանում դարձյալ զինծառայող է ինքնասպան եղել | Ռազմ.info