ՊԲ մամուլի քարտուղարը հերքում է ադրբեջանական հարսանիքի գնդակոծման լուրը

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին տարածել, ըստ որի՝ «հայ դիրքապահները կրակել են Ադրբեջանի Տերտերի շրջանի Գափանլը գյուղում անցկացվող հարսանիքի ուղղությամբ, ինչի հետևանքով 3 մարդ է վիրավորվել»։

Լուսանկարը՝ report.az-ի

Լուսանկարը՝ report.az-ի

Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների՝ վիրավորվել են Մուշքյունազ Ալիևան, Մեդինա Թանրիվերդիևան և Զախրա Ալիզադեն։ Նշվում է, որ վերջիններս հոսպիտալացվել են։

Ռազմինֆոյի հետ զրույցում Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքել է հակառակորդի տարածած լուրը, նշելով. «Հայ դիրքապահները երբեք չեն կրակում հակառակորդի խաղաղ բնակչության ուղղությամբ։ Ավելին՝ մեր զինծառայողները միայն անհրաժեշտության դեպքում են պատասխանում ադրբեջանական կողմի կրակոցներին»։

One response to “ՊԲ մամուլի քարտուղարը հերքում է ադրբեջանական հարսանիքի գնդակոծման լուրը

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 5 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *