ՌԴ ԶՈւ հետախույզները զորավարժություններ են անցկացրել Հյուսիսային Օսիայում և Աբխազիայում

ՌԴ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ)՝ Աբխազիայում տեղակայված հետախոզւական ստորաբաժանման զինծառայողները լեռնային «Ցաբար» զորավարժարանում անցկացրել են եռօրյա վարժանքներ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՀՌՇ մամուլի ծառայությանը։

Հաղորդագրության համաձայն՝ զորավարժության մասնակիցները դարանակալելու, հարձակվելու ու պայմանական հակառակորդի կապի միջոցները շարքից հանելու առաջադրանքներ են կատարել։ Մասնակիցները նաև կրակային նորմատիվներ են հանձնել ԲՏՌ-80 զրահափոխադրիչներով,  «Վինտորեզ» հատուկ դիպուկահար հրացանով, «Պեչենեգ» գնդացրով։

Վարժանքներ են արել նաև ՌԴ հարավային ռազմական օկրուգի՝ Հյուսիսային Օսիայում տեղակայված ստորաբաժանումները: Հետախույզ զինծառայողների վարժանաքները նպատակաուղղված են եղել կատարելագործելու թշնամուց թաքնվելու և անաղմուկ ոչնչացնելու հմտությունների կատարելագործմանը։ Զորավարժության ընթացքում իրականացվել են նաև հետախուզելու և թիրախի հստակ կոորդինատներ փոխանցելու վարժանաքներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *