Հուլիսի 20-ից Թուրքիայի հարավային, հարավարևելյան և արևելյան՝ հիմնականում քրդաբնակ շրջաններում հաճախակի բախումներ են լինում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և Թուրքիայի իշխանությունների միջև:
Թուրքիայի ԶՈւ ԳՇ մամուլի ծառայությունն օգոստոսի 31-ին հայտնում է, որ նախորդ օրը PKK 2 մարտիկ անզեն հանձնվել են Շանլըուրֆա նահանգի Ջեյլանփընար գավառի Ջենքեսեր հսկիչ անցակետի սահմանապահներին: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Հյուրիեթ. Թուրքական դատարանը մեղադրանք է առաջադրել Դիարբեքիր քաղաքում նախորդ շաբաթ ձերբակալված բրիտանացի երկու լրագրողների և նրանց իրաքցի թարգմանչին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) հետ համգործակցության համար:
Իհլաս. PKK-ի մարտիկները Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգի Չելթիքլի գյուղ տանող ճանապարհի վրա այրել են գյուղի ժանդարմերիայի համար գույք տեղափոխող բեռնատար մեքենան:
Միլլիյեթ.Հաքքարի հարավարևելյան նահանգում ժանդարմները ձերբակալել են PKK-ի կին մարտիկ, առգրավել «Կալաշնիկովի» մեկ ինքնաձիգ՝ 4 պահունակով:
Անադոլու. PKK-ի զինյալները Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Սիլոփի գավառում այրել են 5 բեռնատար մեքենա: Մեղավորներին հայտնաբերելու համար նահանգում ձեռնարկվել են հատուկ գործողություններ:
Օգոստոսի 30-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի համանուն քաղաքի ճանապարհին որոնողական աշխատանքներ տանելիս թուրքական ժանդարմերիան հայտնաբերել և ոչնչացրել է PKK զինյալների տեղադրած 2 ինքնաշեն պայթուցիկ սարք: Օգոստոսի 31-ին հայտնում են Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում:
Հյուրիեթ. Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն մեղադրել է իշխող Արդարություն և զարգացում կուսակցությանը՝ երկրում «ահաբեկչական հարձակումներ» հրահրելու և թուրք-քրդական հարաբերությունները սրելու համար։ Ըստ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ այսպիսով իշխող կուսակցությունը փորձում է գալիք ընտրություններում բավարար ձայներ հավաքել՝ միակուսակցական իշխանություն ստեղծելու նպատակով։
Զաման. Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը կոչ է արել Թուրքիայի քաղաքացիներին մերժել գումարի դիմաց PKK-ի զինյալների մասին թուրքական իշխանություններին տեղեկատվություն հայտնելու մասին հրահանգը։
«Իմ խորհուրդն է բոլոր քաղաքացիներին՝ հանուն փողի չլրտեսել հարևաններին».— ասել է ԺԴԿ-ի ղեկավարը։
#Demirtaş: Suçla mücadele başka bir şey, yurttaşını onursuzluğa teşvik etmek başka bir şeydir. pic.twitter.com/o01RPLt2W2
— HDP (@HDPgenelmerkezi) August 31, 2015
Հյուրիեթ. Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում սպանվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության երիտասարդական թևի նախկին ղեկավար Յունուս Քոջան։
LATEST — AK Party to call Parliament for an extraordinary session on Sept. 3 to discuss mandate for cross-border ops in Syria and Iraq — DAILY SABAH (@DailySabah) August 31, 2015
Սաբահ. Թուրքիայի Սիիրթ քաղաքում ոստիկանությունը, հատուկ գործողության արդյունքում, PKK-ի մեկ անդամ է ձերբակալել։
Դողան. Թուրքիայի ոստիկանությունը PKK-ի զինյալների դեմ հատուկ գործողություն է սկսել Դերսիմի Թունջելի քաղաքում։ Քաղաքի ղեկավարության որոշմամբ՝ փակվել են Թունջելի-Էրզինջան և Թունջելի-Օվաջըք ճանապարհները։
Անադոլուն հրապարակել է հունիս 7-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում, թուրք-քրդական բախումների հետևանքով զոհված թուրք ոստիկանների ընդհանուր թիվն ու անունները։ Ըստ գործակալության՝ 56 օրվա ընթացքում զոհվել է 24 ոստիկան։
Զաման. Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում PKK-ի զինյալները հարձակվել են ոստիկանության բաժանմունքի վրա։ Բախման արդյունքում վիրավորվել է մեկ ոստիկան և երկու քաղաքացի։
Դողան. PKK-ի զինյալները և թուրք ոստիկանները բախվել են Թուրքիայի Շըրնաք նահանգի Սիլոփի գավառում: Բախման հետևանքով մեկ կին զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։
PKK-ի անդամները բեռնատար մեքենա են այրել Թուրքիայի արևելյան Աղրը նահանգում՝ Թաշլըչայ-Աղրը ավտոմայրուղու վրա։ Կասկածյալներին հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։ Հայտնում է «Անադոլուն»։
Թուրքիայի Ոստիկանական ուժերը և նահանգային իշխանությունները պայմանավորվել են մինչև նոր ընտրությունները բարձրացնել անվտանգության միջոցառումները Թուրքիայի արելյան նահանգներում, որտեղ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում գործողությունների են իրականացնում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալներ։ Հայտնում է «Ենի Շաֆաք» թերթը։ Հայտնում է «Ենի Շաֆաք» թերթը։
Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը PKK-ի դեմ գործողությունները կշարունակեն այնքան, մինչև PKK-ի զինված բոլոր անդամները հեռանան երկրից։ Նա նաև նշել է, որ կամ նրանք կհրաժարվեն զենքից իրենց սեփական կամքով, կամ անվտանգության ուժերը կձեռնարկեն ցանկացած միջոցառում նրանց դեմ պայքարում։ Հայտնում է «Ենի Շաֆաք» թերթը։
PKK-ի անդամները ոստիկանական մեքենա են պայթեցրել Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաք նահանգում՝ Իդիլ և Ջիզրե գավառների միջև ընկած տարածքում։ Պայթյունի հետևանքով ոստիկաններ են վիրավորվել (վիրավորների քանակը չի նշվում)։ Հայտնում է «Դողանը»։ «Անադոլուն» հայտնում է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է 5 ուժային։
Թուրքիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ 200 հազար թուրքական լիրա (68,5 մլն ԱՄՆ դոլար) կվճարի այն քաղաքացիներին, որոնք արժեքավոր տեղեկություններ կհայտնեն «ահաբեկիչների» (թուրքական իշխանություններ այդպես են անվանում PKK անդամներին) մասին: Տեղեկության կարևորությունից կախված՝ գումարը կարող է հասնել մինչև 4 մլն լիրայի (1,37 մլն դոլար): Հայտնում է Today’s Zaman-ը:
Interior Ministry to reward people reporting terrorists up to TL 4 million #Turkey http://t.co/kwEKxXndhc pic.twitter.com/q6CCvlM2sD
— Today’s Zaman (@todayszamancom) August 31, 2015
«Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամները հարձակվել են Թուրքիայի Կարս քաղաքից 10 կմ հեռավորության վրա գտնվող Քյումփեթլի գյուղի ժանդարմերիայի վրա։ Հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել։ Հարձակումը գործած անձանց հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։ Հայտնում է «Դողանը»:
Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։
Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: