Օգոստոսի 28-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ներկայիս Թուրքիայի հարավային և հարավարևելյան մի քանի նահանգներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների հետ բախումներում ընդհանուր սպանվել է առնվազն 6 ոստիկան:
Քարտեզում ներկայացված են օգոստոսի 23-30-ն ընկած ժամանակահատվածում հայտնի դարձած բախումները:
Օգոստոսի 30-ին Դիրաբեքիերի Քայափընար գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK)-ի անդամները հարձակվել են ոստիկանական մեքենաներից մեկի վրա։ Հարձակման արդյունքում սպանվել է 2 ոստիկան։ Այս մասին հայտնում թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Օգոստոսի 30-ին ևս մեկ հարձակում է եղել Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաք նահանգի Սիլոփի գավառի ոստիկանության վրա։ Բախումների արդյունքում մահացել է 1 ոստիկան։
Օգոստոսի 30-ին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» անդամները պայթյուն են կազմակերպել Մուշում Էլյազիգ-Դաթվան ուղղությամբ փոխադրում իրականացնող բեռնատար գնացքի անցման ժամանակ։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է գնացքի անվտանգությունը պահպանող 3 ուժային։ Մեղավորներին ձերբակալելու համար սկսվել հատուկ գործողություններ։ Այս մասին հայտնում է «Իհլաս» լրավտական գործակալությունը։
Օգոստոսի 30-ին PKK-ի անդամները հարձակվել են Վանի ժանդարմերիայի վրա։ Հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել։ Հայտնում է «Դողան» լրատվական գործակալությունը։
Օգոստոսի 30-ին Թուրքիայի արևելյան Աղրը նահանգում կազմակերպված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է PKK-ի 14 անդամ ։ Նրանց մոտից հայտնաբերվել և առգրավվել է մեծ թվով զենք և զինամթերք։ Հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Օգոստիսի 29-ի լույս 30-ի գիշերը Թուրքիայի հարավային Շըրնաք նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) երիտասարդական թեևի (YDG-H) անդամները դուրս են եկել փողոցներ ու Յենիշեհիր և Ջուդդի թաղամասերից դեպի գավառի կենտրոն տանող Իփքա Յոլու ճանապարհի վրա փորձել ցույց կազմակերպել։ Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։ Վերջիններիս նախաձեռնությունը կանխելու համար անվտանգության աշխատակիցները գործողություններ են ձեռնակրել, ինչի արդյունքում ցուցարարների հետ սկսել են բախումներ, որոնք շարուակնվել են մինչև առավոտ։ Բախումների հետևանքով սպանվել է YDG-H-ի 3 անդամ։ Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի կայքի հաղորդմամբ՝ սպանված 3 անդամները առանձնաել են ցուցարարների խմբից և հարձակվել ոստիակնների մեկի տան վրա, որտեղ էլ սպանվել են։ Սպանվածներից 1 ինքնությունը չի պարզվել, իսկ 2 անունները հայտնի են՝ Ալի Օյդյուք (20 տարեկան) և Հալիլ Ջան (22 տարեկան)։
Օգոստոսի 29-ին PKK-ի անդամները հարձակվել են Թուրքիայի հարավ արևելյան Շանլըուրֆա նահանգի Բալըքգյոլ հիվանդանոցում ծառայություն իրականացնող ոստիկանների վրա։ Հարձակման հետևանքով մահացել է 2 ոստիկան։
Օգոստոսի 29-ին հարձակում է եղել նաև Շըրնաք նահանգի Իդիլ գավառի ոստիկանության վրա, զոհեր և վիրավորներ չեն եղել։
Օգոստոսի 29-ին PKK-ի անդամները առևանգել են Թուրքիայի կենտրոնական Թունջելի նահանգի ներկայիս իշխող կուսակցության ԱԶԿ-ի պատգամավոր, Մազգիրթ գավառի գավառապետին։ Հայտնում է «Իհլաս» լրատվական գործակալությունը։
Օգոստոսի 28-ին PKK-ի անդամները հարձակվել են Թուրքիայի կենտրոնական Թունջելի նահանգի Նազիմիյե գավառի ոստիկանության վրա։ Հարձակման հետևանքով սպանվել է 1 ոստիկան։ Նահանգում կազմակերպված հատուկ գործողությունների արդյունքում «շարքից հանվել է» PKK-ի 2 անդամ (չի նշվում՝ վիրավորվել է, սպանվել, թե ձերբակալվել)։
Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 30 օգոստոսի – սեպտեմբերի 5, 2015 | Ռազմ.info