Թուրքիան առաջին ավիահարվածներն է հասցրել ԻՊ դիրքերին ԱՄՆ-ի նոր գործողության շրջանակներում

Օգոստոսի 28-ի երեկոյան Թուրքիայի ՌՕՈւ-ն ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կազմում առաջին հարվածներն է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

F-16 կործանիչ. Թուրքիայի ՌՕՈւ

F-16 կործանիչ. Թուրքիայի ՌՕՈւ

ԱՄՆ-ի նախաձեռնած Inherent Resolve («Անքակտելի վճռականություն») նոր գործողության շրջանակներում իրականացված օդային հարվածների մասին այլ մանրամասներ չեն հայտնում։ Հայտարարության մեջ միայն նշված է, որ պայքարը բխում է Թուրքիայի պետական շահերից, քանի որ ԻՊ-ն անմիջական սպառնալիքի տակ է պահում Թուրքիայի սահամնները, ու թուրքական պետությունը շարունակելու է ակտիվորեն պայքարել վերոնշյալ ահաբեկչական կազմակերպության դեմ, որը իրենց կողմից ահաբեկչական է ճանաչվել դեռևս 2013-ին։

Նշենք, որ Թուրքիան Սիրիայում ԻՊ դիրքերին հարվածել էր նաև հուլիսի 24-ին՝ մինչև ԱՄՆ գլխավորած նոր կոալիցիային միանալն ու վերջիններիս թռիչքների համար երկրի հարավային «Ինջիրլիք» ռազմաբազան տրամադրելը։

Հավելենք, որ թեև «Իսլամական պետության» դեմ օդային գործողություններ իրականացնելու համար  Թուրքիան ԱՄՆ-ին թույլատրել էր «Ինջիրլիք» ռազմաօդային բազայում տեղակայել 2 միավոր հարվածային անօդաչու թռչող սարք դեռ մարտի կեսերին, իսկ ամերիկյան ռազմաօդային ուժերի 6 միավոր F-16 կործանիչ, դրանց օդաչուներն ու տեխնիկական սպասարկման անձնակազմը՝ ընդհանուր մոտ 300 հոգի ժամանել էին ռազմաբազա օգոստոսի 9-ին, կոալիցիային միանալու պայմանագրի մասին պաշտոնապես հայտարարել է միայն օգոստոսի 24-ին։

2 responses to “Թուրքիան առաջին ավիահարվածներն է հասցրել ԻՊ դիրքերին ԱՄՆ-ի նոր գործողության շրջանակներում

  1. Pingback: ԻՊ դեմ գործողության ժամանակ Թուրքիայում սպանվել է 2 ոստիկան | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքական օդուժը Սիրիայի հյուսիսում հարվածել է ԻՊ-ի հենակետերին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *