Բրիտանացին կալանավորվել է Ադրբեջանի համար ԿԺԴՀ-ից զենք գնելու փորձի համար

Մեծ Բրիտանիայում 3.5 տարվա ազատազրկման է դատապարտվել զենքի առևտրող զբաղվող Մայքլ Ռենջերը, ով մեղադրվում է Հյուսիսային Կորեայից «երկիր-երկինք» տիպի հրթիռ ձեռք բերելու փորձի համար: Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրթիռը նախատեսված է եղել հետագայում Ադրբեջանին վաճառելու համար:
Պարզվել է, որ Ռենջերը զբաղվում է զենքի միջազգային առևտրով, որի համար նա օգտագործում էր Հոնկոնգում ընկերուհու անունով բացված ընկերությունը:

Դատարանում ներկայացվել է նաև նրա էլեկտրոնային հաղորդագրությունը, որում նա ԿԺԴՀ-ի իր գործընկերոջը պատմում է Ադրբեջան այցի մասին, որի ժամանակ քննարկել է զենքի վաճառքի հարցը, և որ իրեն ընդունել են երկրի կառավարության ներկայացուցիչները: Պատմում է նաև, որ իրեն նույնիսկ լիմուզին են հատկացրել՝ անձնական վարորդով:

Համաձայն դատարանի վճռի՝ Ռենջերի հարաբերություններն Ադրբեջանի հետ ոչ միայն անօրինական էին, այլև վտանգավոր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *