Ադրբեջանը դիվերսիայի փորձ է արել, հայկական կողմը կորուստներ չունի

Օգոստոսի 28-ին ժամը 01:40-ի սահմաններում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Արցախի հատվածի արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին կասեցրել են ադրբեջանական զինուժի 20-25 հոգուց բաղկացած հատուկջոկատայինների խմբի առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել ելման դիրքերը:

Ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Բացի հետախուզադիվերսիոն գործողությունից, հակառակորդը` օգոստոսի 27-ի լույս 28-ի գիշերը տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում արձակել է 2000-ից ավելի կրակոց, այդ թվում` 35 կրակոց` 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններից հետո հակառակորդը ճնշվել է:

One response to “Ադրբեջանը դիվերսիայի փորձ է արել, հայկական կողմը կորուստներ չունի

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *