18:40 Մեծի Տան Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես շեշտադրել է, որ «Սիրիայում հաստատված հայերը Սիրիայի քաղաքացիներ են և կշարունակեն կապված մնալ Սիրիային՝ տեր կանգնելով իրենց պարտավորություններին ու իրավունքներին՝ նույնիսկ ներկայիս դժվար պայմաններում, և որ Սիրիայի հայությունը դեմ է արտագաղթին:» http://www.panorama.am/am/society/2012/07/21/kilikio/
16:07 «Սիրայի բարեկամների» չորրորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերին՝ Նեդեռլանդներում, հայտարարել է Հոլանդիայի արտգործ նախարարությունը: Հանդիպման օրը դեռ անորոշ է, իսկ նպատակը՝ Սիրայի ռեժիմի դեմ ավելի խիստ ճնշումներ գործադրելը:
14:31 Բելգիայի կառավարությունը հաստատել է 2 միլիոն եվրո-ի օգնություն Սիրիային: Գումարի 1 միլիոնը տրամադրվելու է Միջազգային Կարմիր Խաչին, իսկ մյուսը Սիրայի Կարմիր Կիսալուսնին: Գումարը նախատեսված է օգնություն ցուցաբերել Սիրայի փախստականերին:
Անցած շաբաթ Բելգիան տրամադրել էր 600,000 եվրո, Լիբանանում գտվնող սիրիացիների օգնության համար:
13:25 Բելգիայի արտգործ նախարարությունը զգուշացրել է բոլոր բելգիացիներին խուսափել Սիրիա մեկնելուց եւ այնտեղ գտնվողներին կոչ է արել անհապաղ հեռանալ երկրից:
Բելգիայի դեսպանատունը մարտի 30-ից փակ է, իսկ երկրում գտնվող քաղաքացիներն էլ կարող են ակնկալել միայն, որ կստանան «խիստ սահմանափակ» հյուպատոսական օգնություն:
Իսկ Բրազիլիայի դեսպանատունն ուրբաթ օրն իր աշխատակիցներին տեղափոխել է Լիբանան: Նույն ժամանակ դեսպանատունն ընդգծել է, որ այն չի փակվում եւ Բրազիլիան իր կապերը չի խզում Սիրիայի հետ:
Չեխիան ևս որոշել է, որ իր դեսպանատունը չի փակելու և դեսպան Եվա Ֆիլիպին ու իր աշխատակազմը մնալու են Դամասկոսում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի դեսպանատունը փակվել էլ դեռ այս տարվա փետրվարի 6-ին:
One response to “Իրադրությունը Սիրիայում, 21 հուլիսի. թարմացվող լրահոս”