ՌԴ Կասպյան նավատորմիղի նավերը Կասպից ծովում զորվարաժության շրջանակներում խոցել են օդային և ծովային թիրախներ՝ կիրառելով հրթիռներ և հրետանի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը։
Զորվարաժությանն ընդգրկվել է 20 ռազմանավ ու կատեր։ Հրետանային կատերների խումբն իրականացրել է օդային պաշպանության վարժանքներ։
«Նավերի երկու խմբերը, որոնց մեջ ընդգրկված էին 7-ական նավ և կատերներ, դուրս գալով ծով, իրականացրել են նավերի հականավային պաշտպանության ստուգարքային վարժանքներ։ Այս զորավարժության շրջանակներում նավաստիներն իրականացրել են համատեղ հրետանային մարտական հրաձգություն։
Հավելենք, որ զորավարժության ավարտից հետո՝ օգոստոսի 30-ին, նավերը վերադառանլու են Աստրախան և Մախաչկալա՝ իրենց մշտական տեղակայման վայրեր։